Հայաստանում գործող տասնչորս վարկային կազմակերպություններն ընդգրկվել են 1000 խոշոր հարկատուների ցուցակում` երկրորդ եռամսյակում բյուջե վճարելով 2,7 մլրդ դրամ

01.08.2014 16:53
Հայաստանում գործող տասնչորս վարկային կազմակերպություններն ընդգրկվել են 1000 խոշոր հարկատուների ցուցակում` երկրորդ եռամսյակում բյուջե վճարելով 2,7 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տասնչորս վարկային կազմակերպություններն ընդգրկվել են 1000 ամենախոշոր հարկատուների ցուցակում` 2014 թվականի երկրորդ եռամսյակում պետբյուջե վճարելով 2,7 մլրդ դրամ, նշված է Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի կայքում։

Վարկային կազմակերպությունների վճարած բոլոր հարկերի կառուցվածքում ուղղակի հարկերը կազմել են 92.2 տոկոս կամ մոտ 2,5 մլրդ դրամ։

Վարկային կազմակերպություններին բաժին է ընկել հաշվետու ժամանակահատվածում հազար խոշոր հարկատուների վճարած հարկերի 0.8 տոկոսը։

ՊԵԿ–ի հրապարակած ցուցակում ընդգրկվել են Ֆինքա ընկերությունը (611,5 մլն դրամ` 101–րդ), Արեգակը (346,3 մլն դրամ` 159–րդ տեղ), Կամուրջը (մոտ 300.1 մլն դրամ` 181–րդ տեղ), Նորվիկը (258,6 մլն – 218–րդ տեղ) և «Բնակարան երիտասարդներին» ՓԲԸ–ն (245,25 մլն դոլար – 229–րդ տեղ)։

Միաժամանակ ՍԵՖ Ինտերնեշնլ (206.1 մլն դրամ` 266–րդ տեղ), «ԱԳԲԱ Լիզինգը» (166,1 մլն դրամ -331–րդ տեղ), Ազգային հիփոթեքային ընկերությունը (123.3 մլն դրամ`  440–րդ տեղ), Ֆաստ Կրեդիտ Կապիտալը (83.1 մլն դրամ` 621–րդ տեղ), «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» (79,6 մլն դրամ – 643–րդ տեղ), Էքսպրես Կրեդիտը (74.6 մլն դրամ`678–րդ տեղ), «Գառնի Ինվեստ» ՓԲԸ (71,3 մլն դոլար – 70–րդ տեղ),  «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՎԿ (70,6 մլն դրամ – 717–րդ) և  «Գլոբալ Կրեդիտ» ՓԲԸ (54,1 մլն դոլար – 906–րդ տեղ)։

Ընդհանուր առմամբ Հայաստանի 1000 խոշոր հարկատուները 2014 թվականի երկրորդ եռամսյակում պետբյուջե են վճարել ավելի քան 325.9 մլրդ դրամ` 2013 թվականի հունվար–հունիս ամիսների  313,7 մլրդ դրամի դիմաց։ ($1 –ը` 406.1 դրամ)–0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև