Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառվել է 14 վարկային կազմակերպություն, որոնք III եռամսյակում պետբյուջե են վճարել 3,7 մլրդ դրամ

03.11.2014 13:38
Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառվել է 14 վարկային կազմակերպություն, որոնք III եռամսյակում պետբյուջե են վճարել 3,7 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառվել են երկրում գործող 14 վարկային կազմակերպությունները, որոնք 2014թ.-ի երրորդ եռամսյակում պետբյուջե են վճարել ավելի քան 3,7 մլրդ դրամ, նշվում է ՀՀ ՊԵԿ-ի կայքում:

Միաժամանակ վարկային կազմակերպությունների վճարած բոլոր հարկերի կառուցվածքում ուղիղ հարկերը կազմել են 92,5 տոկոս կամ մոտ 3,5 մլրդ դրամ:

Վարկային կազմակերպություններին բաժին է հասել հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերի ընդհանուր ծավալի 0,7 տոկոսը:

ՊԵԿ-ի հրապարակած ցանկում վարկային կազմակերպությունների ցանկում պետբյուջե կատարած վճարումների ծավալով առաջատարն են ՖԻՆՔԱ-ն (895,3 մլն դրամ, 106-րդ տեղ), Արեգակը (466,1 մլն դրամ, 182-րդ տեղ), Նորվիկը (414,3 մլն դրամ, 209-րդ տեղ), Կամուրջը (403,8 մլն դրամ, 215-րդ տեղ) և ՍԵՖ-Ինտերնեյշնլը (302,9 մլն դրամ, 282-րդ տեղ):

Ցանկում ներառվել են նաև «Բնակարան Երիտասարդներին» (280,8 մլն դրամ, 300-րդ տեղ), «ԱԳԲԱ Լիզինգ» (214,5 մլն դրամ, 402-րդ տեղ), «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» (155,2 մլն դրամ, 513-րդ տեղ), «Ֆաստ Կրեդիտ Կապիտալ» (142,8 մլն դրամ, 551-րդ տեղ), «ԿԱՐԴ ԱգրոԿրեդիտ» (105,4 մլն դրամ, 720-րդ տեղ), «Գառնի Ինվեստ» (103,8 մլն դրամ, 731-րդ տեղ), «Էքսպրես-Կրեդիտ» (100,8 մլն դրամ, 753-րդ տեղ), «Գլոբալ Կրեդիտ» (79,5 մլն դրամ, 932-րդ տեղ) և «Ֆարմ Կրեդիտ» վարկային կազմակերպությունները (76,1 մլն դրամ, 971-րդ տեղ):

Հայաստանի 1000 խոշոր հարկատուները երրորդ եռամսյակում պետբյուջե են վճարել ավելի քան 504,2 մլրդ դրամ՝ 2013թ-ի հունվար-սեպտեմբերին վճարած 479,9 մլրդ դրամի դիմաց:

Հայաստանում այսօր գործում է 32 վարկային կազմակերպություն։ ($1 –ը` 411,26 դրամ) -0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև