Հունական ֆոնդային շուկան շարունակում է նվազել, Stoxx 600–ը բարձրանում է

10.12.2014 21:16
Հունական ֆոնդային շուկան շարունակում է նվազել, Stoxx 600–ը բարձրանում է

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հունաստանի քաղաքական անորոշությունը շարունակում է ճնշում գործադրել այդ երկրի բաժնետոմսերի և պարտատոմսերի շուկաների վրա չորեքշաբթի նրանից հետո, երբ նախօրեին հունական ֆոնդային շուկան գրանցել է ամենազգալի կորուստները մեկ նստաշրջանի ընթացքում` սկսած 1987 թվականից, հայտնում է Փրայմը։

Աթենքի առանցքային ֆոնդային ցուցիչը, որը նախօրեին փակվել է գրեթե 13–տոկոսանոց նվազումով, կրճատվել է ևս 4 տոկոսով, թեև ավելի ուշ մի փոքր հետ է բերել կորուստները։

Հունաստանի 10–ամյա պետպարտատոմսերի եկամտաբերությունն ավելացել է 0.55 տոկոսային կետով` մինչև 8.42 տոկոս։ Ներդրողները սկսել են ակտիվորեն գնել տատանողականության ժամանակահատվածներում ավելի հուսալի համարվող ակտիվները։ Գերմանիայի տասնամյա պետպարտատոմսերի եկամտաբերությունը հասել է 0.678 տոկոսի ռեկորդային նվազագույնի։

Թեև հունական պարտատոմսերի եկամտաբերությունն էապես ցածր է 2012 թվականի սկզբում եվրագոտու ճգնաժամի ամենաթեժ պահին ֆիքսված բարձրակետային մակարդակներից, երբ այն գերազանցել էր 30 տոկոսը, շուկան, այնուամենայնիվ, հայտնվել էր նոր և համեմատաբար լարվածության անսպասելի շրջապտույտում։ Ընդամենը երեք ամիս առաջ եկամտաբերությունը կազմում էր 5.5 տոկոս։

Նստաշրջանում գրանցվել է շատ ցածր ակտիվություն` փոքր թվով վաճառողներ խթանում են գների կտրուկ նվազում, մինչդեռ գնորդները չեն ցանկանում մասնակցել առուվաճառքների։

Հունաստանի սահմաններից դուրս եվրոպական բաժնետոմսերը վերականգնում են ցուցադրում նախորդ երկու նստաշրջաններում գրանցված կտրուկ հետդարձից հետո։ Stoxx Europe 600 ցուցիչը 0.5 տոկոսով բարձրացել է նրանից հետո, երբ երեքշաբթի առուվաճառքի արդյունքներով կորցրել է ավելի քան 2 տոկոս։ Գնանշումների աճին նպաստում է նաև երեկվա նստաշրջանի վերջում ամերիկյան շուկայի վերականգնումը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև