Հայաստանի եվրապարտատոմսերով երկրորդային շուկայում իրականացված գործարքների ծավալը հոկտեմբերին 2,6 մլն դոլար է կազմել

11.12.2014 12:37
Հայաստանի եվրապարտատոմսերով երկրորդային շուկայում իրականացված գործարքների ծավալը հոկտեմբերին 2,6 մլն դոլար է կազմել

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի եվրապարտատոմսերով երկրորդային շուկայում 2014թ.–ի հոկտեմբերին  իրականացված գործարքների ծավալը կազմել 2,6 մլն դոլար`սեպտեմբերին գրանցված 3,4 մլն դոլարի համեմատ, նշված է ՀՀ ԿԲ-ի ամենամսյա տեղեկագրում:

Միաժամանակ հայկական եվրապարտատոմսերի միջին եկամտաբերությունը հոկտեմբերին կազմել է 5,3 տոկոս։

ԿԲ տվյալներով՝ 2014թ.-ի հունվար-հոկտեմբերին երկրորդային շուկայում հայկական եվրապարտատոմսերով իրականացված գործարքների ծավալը կազմել է 47,16 մլն դոլար՝ 5,4 տոկոս միջին եկամտաբերությամբ:

Հայաստանը 2013 թվականի սեպտեմբերի 19–ին առաջին անգամ եվրապարտատոմսերի թողարկում է իրականացրել։ Թողարկման ծավալը կազմել է 700 մլն դոլար, մարման ժամկետը` 7 տարի, եկամտաբերությունը` 6 տոկոս։ Հիմնական տեղաբաշխողներն են`  Deutsche Bank AG, London Branch, HSBC Bank plc и J.P.Morgan Securities plc: Հունվարի 31–ին հայկական առաջին եվրապարտատոմսերը գրանցվեցին և NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում առքուվաճառքի թույլտվություն ստացան: –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև