NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մայիսի 6-ին դոլարով և եվրոյով գործարքներ չեն իրականացվել

06.05.2015 18:04
NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մայիսի 6-ին դոլարով և եվրոյով գործարքներ չեն իրականացվել

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մայիսի 6–ին դոլարով և եվրոյով գործարքներ չեն իրականացվել։

Ֆոնդային բորսայի տվյալների համաձայն` մայիսի 6-ին դոլարի պահանջարկի գինը կազմել է 480 դրամ, իսկ առաջարկինը` 482,8 դրամ։

Արտարժույթով վերջին գործարքը բորսայում գրանցվել է մայիսի 4-ին, երբ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 482,44 դրամ $1 համար։

Մայիսի 3-ին միջին կշռված փոխարժեքներն են` $1` 481,39 դրամ, €1`  539,78 դրամ։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև