Archives by Month:

Calendar:

  • Calendar

    May 2015
    M T W T F S S
     123
    45678910
    11121314151617
    18192021222324
    25262728293031
  • Archive for May 11th, 2015

    ՎԶԵԲ–ը նպաստել է Հայաստանի ֆինանսական հատվածի սահուն զարգացմանը. Ջավադյան

    Monday, May 11th, 2015

    Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը մեծապես նպաստել է ֆինանսական համակարգի սահուն զարգացմանը, ինչպես նաև ակտիվորեն ներդրումներ իրականացրել երկրի տնտեսության համար կարևոր հատվածներում, հայտնել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ՎԶԵԲ–ի նախագահ Սումա Չակրաբարտիի հետ հանդիմանը։

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մայիսի 11-ին դոլարով և եվրոյով գործարքներ չեն իրականացվել

    Monday, May 11th, 2015

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մայիսի 11–ին դոլարով և եվրոյով գործարքներ չեն իրականացվել։

    ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ նվազել է 0,49 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 480,49 դրամ

    Monday, May 11th, 2015

    Մայիսի 11–ի դրությամբ Հայաստանի արտարժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, մայիսի 8–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,49 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 480,49 դրամ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

    ՎԶԵԲ-ը Հայաստանին $4 մլն. վարկ կտրամադրի Երևանի քաղաքային լուսավորության համար

    Monday, May 11th, 2015

    Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Հայաստանին $4 մլն. վարկ կտրամադրի` Երևանի քաղաքային լուսավորության ծրագրի իրականացման համար, հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը։

    Անգլիայի բանկը պահպանել է բազային տոկոսադրույքը և ակտիվների հետգնման ծավալը

    Monday, May 11th, 2015

    Անգլիայի բանկը հինգշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել պահպանել դրամային քաղաքականության հիմնական չափորոշիչները։ Դա, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», հայտնի է դառնում կարգավորիչի մամուլի հաղորդագրոթյունից։

    ԲՌԻԿՍ բանկի առաջին նախագահ կդառնա ICICI հնդկական բանկի նախկին նախագահը

    Monday, May 11th, 2015

    ԲՌԻԿՍ զարգացման բանկի առաջին նախագահ կդառնա Հնդկաստանի խոշորագույն մասնավոր բանկերից մեկի նախկին նախագահ Կունդապուր Վաման Կամաթխը, հաղորդում է Փրայմը` հղում անելով NDTV հեռուստաալիքին։

    Հայաստանի առևտրային բանկերի չաշխատող վարկերը մարտին 8,3% են հասել` վարկային ներդրումների 5% կրճատման ֆոնին

    Monday, May 11th, 2015

    Հայաստանի առևտրային բանկերի չաշխատող վարկերը մարտին 8,3% են հասել` վարկային ներդրումների 5% կրճատման ֆոնին, նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում։

    Հայաստանի բանկերի վարկային տոկոսադրույքները մարտին ավելացել են 2,85 տ.կ.–ով` հասնելով 19,11%–ի, դեպոզիտների տոկոսադրույքները` 4,26 տ.կ.–ով` հասնելով 15,21%–ի

    Monday, May 11th, 2015

    Հայաստանի բանկերի վարկային տոկոսադրույքները 2015թ.–ի մարտին, տարեսկզբի համեմատ, ավելացել են 2,85 տոկոսային կետով` հասնելով 19,11 տոկոսի, իսկ դեպոզիտների տոկոսադրույքները` 4,26 տոկոսային կետով` հասնելով 15,21 տոկոսի։ Ինչպես վկայում են ՀՀ ԿԲ–ի տվյալները, տոկոսադրույքներն աճել են դրամային վարկերի և մինչև երկու տարի ժամկետով դեպոզիտների համար։

    NASDAQ OMX Արմենիայում նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարով իրականացված գործարքների ծավալը 2,4 մլն դոլար է կազմել

    Monday, May 11th, 2015

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մայիսի 7–8–ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով իրականացված առուվաճառքի գործարքների համախառն ծավալը կազմել է 2,4 մլն դոլար` ապրիլի 27–ից 30–ի ընթացքում գրանցված 4,8 մլն դոլարի դիմաց, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

    Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 77 մլն դոլար

    Monday, May 11th, 2015

    Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում մայիսի 7–8–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել մոտ 77 մլն դոլար՝ մեկ դոլարի դիմաց 478,85 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։