14.09.2016 19:03
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «Ռադիո Վան»-ի ուղիղ եթերում ՎՏԲ-Հայաստան Բանկն ու «Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգն ամփոփել են «Հաղթող փոխանցում» համատեղ ակցիայի արդյունքները, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:
Ակցիային մասնակցել են այն քաղաքացիները, ովքեր ապրիլի 18-ից մինչև օգոստոսի 18-ն ընկած ժամանակահատվածում «Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգով կատարել և/կամ ստացել են ամենամեծ քանակությամբ դրամական փոխանցումները` ՎՏԲ- Հայաստան Բանկի միջոցով, և/կամ փոխանցումներ են կատարել դեպի ՎՏԲ խմբի Ուկրաինայի, Ղազախստանի, Վրաստանի և Ռուսաստանի Ֆեդերացիայում «Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգի սպասարկման կետեր:
Պատահական ընտրության արդյունքների հիման վրա, «Հաղթող փոխանցում» ակցիայի 100 ամենաակտիվ մասնակիցներից ընտրվել են 10 հաղթողներն, ում անունները հայտարարվել են «Ռադիո Վանի» ուղիղ եթերում:
Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՎՏԲ Հայաստան Բանկը և Յունիստրիմ դրամական փոխանցումների համակարգն ամփոփել են համատեղ ակցիայի արդյունքները
Բանալի բառեր:
Կարդալ ամբողջությամբ