01.08.2013 14:15
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ինտերպոլի ֆրանսիական բյուրոն Ղազախստանին տեղեկացրել է Ֆրանսիայի տարածքում ԲՏԱ Բանկի նախկին բաժնետեր և տնօրենների խորհրդի ղեկավար Մուխտար Աբլյազովի ձերբակալության մասին, հինգշաբթի տեղեկացրել է Ղազախստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
«Տվյալ պահին ֆրանսիացի գործընկերների կողմից Աբլյազովի ձերբակալության հանգամանքների մասին առավել մանրակրկիտ տեղեկատվություն ներկայացված չէ»,– ասվում է հաղորդագրության մեջ, հաղորդում է «Նովոստի–Արմենիան»` հղում անելով ՌԻԱ Նովոստիին։
ԲՏԱ Բանկի նախկին բաժնետեր և տնօրենների խորհրդի ղեկավար Աբլյազովը ձերբակալվել է հուլիսի 31–ին Ֆրանսիայի Կանն քաղաքի մոտակայքում` ոստիկանության հատուկ ստորաբաժանումների կողմից` Ռուսաստանի պահանջով։ Վերջինը պահանջում է հանձնել գործարարին։
Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Ինտերպոլը տեղեկացրել է Աստանային, որ Ֆրանսիայում ձերբակալել է Աբլյազովին
Բանալի բառեր:
Կարդալ ամբողջությամբ