Աբովյան թեմյով բոլոր նորությունները

Ինեկոբանկի ամենապահանջված մասնաճյուղը նոր շնչով

28.12.2021 18:06

Ինեկոբանկի ամենապահանջված մասնաճյուղը նոր շնչով

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Վերաբացվել է Ինեկոբանկի՝ մայրաքաղաքի ամենասրտում գտնվող մասնաճյուղը. հաճախորդների կողմից սիրված Աբովյան 18 մասնաճյուղը այսուհետ առավել հարմարավետ պայմաններով կդիմավորի այցելուներին, հաղորդում է Ինեկոբանկի մամուլի ծառայությունը:

Մասնաճյուղի արդիականացումը Ինեկոբանկի շարունակական նախաձեռնություններից մեկն է՝ ուղղված հաճախորդների սպասարկման որակի գերազանցությանը: Թվային բանկինգի սրընթաց զարգացման  պայմաններում, երբ ֆինանսական գործարքների ընդամենը 10% -ն է ֆիզիկապես իրականացվում մասնաճյուղերում, հաճախորդների կողմից շարունակում է պահանջված մնալ իրական շփման միջոցով ֆինանսական խորհրդատվությունը: Ինեկոբանկն օնլայն գործիքակազմի զարգացմանը զուգահեռ շարունակելու է մասնաճյուղային ցանցի արդիականացման գործընթացը՝ ապահովելով հաճախորդների բարձրակարգ սպասարկման համար անհրաժեշտ բոլոր պայմանները:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Ինեկոբանկի ամենապահանջված մասնաճյուղը նոր շնչով

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024