ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ՎԱՐԿ թեմյով բոլոր նորությունները

ՎԶԵԲ-ը 12.5 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ տեղական արժույթով վարկային փաթեթ է տրամադրում հայաստանյան ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻՆ

22.10.2013 14:32

ՎԶԵԲ-ը 12.5 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ տեղական արժույթով  վարկային փաթեթ է տրամադրում հայաստանյան ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻՆ
ԵՐԵՎԱՆ. 22 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն  ԱԿԲԱ –ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻՆ 9 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք վարկ տեղական արժույթով`  ՄՓՄՁ-ների հետագա վարկավորման համար, ինչպես նաև 3.5 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գումար տեղական արժույթով` էներգաարդյունավետության վարկերի համար, ասվում է ՎԶԵԲ–ի հաղորդման մեջ։
«ՎԶԵԲ–ը շարունակում է ուժեղացնել Հայաստանի մասնավոր հատվածում ֆինանսական միջնորդությունը, կենտրոնանալով հատկապես միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ-ների) վրա:  Բացի այդ, Բանկը նպաստում է Հայաստանում էներգաարդյունավետության զարգացմանը` օգնելով մասնավոր հատվածի սուբյեկտներին և բնակիչներին ներդրումներ կատարել  էներգաարդյունավետության ծրագրերում»,– նշվում է հաղորդագրության մեջ։

ՎԶԵԲ-ի տրամադրած միջոցները կօգնեն ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻՆ շարունակել աջակցել կենսունակ ՄՓՄՁ-ներին, որոնց համար ֆինանսավորման հասանելիությունը, հատկապես տեղական արժույթով, շարունակում է մնալ սահմանափակ:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՎԶԵԲ-ը 12.5 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ տեղական արժույթով վարկային փաթեթ է տրամադրում հայաստանյան ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻՆ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024