ԱԿԲԱ ՕՆԼԱՅՆ թեմյով բոլոր նորությունները

ACBA ON-LINE ծառայության հաճախորդները հնարավորություն ունեն ինտերնետի միջոցով կոմունալ վճարումների պարբերական փոխանցումներ կատարել

07.12.2012 19:10

ACBA ON-LINE ծառայության հաճախորդները հնարավորություն ունեն ինտերնետի միջոցով կոմունալ վճարումների պարբերական փոխանցումներ կատարել

ԵՐԵՎԱՆ, 7 դետկեմբերի. /ԱՌԿԱ/. Այսուհետ ACBA ON-LINE ծառայության հաճախորդները հնարավորություն ունեն առանց Բանկ այցելելու ինտերնետի միջոցով ձևակերպել պարբերական փոխանցումներ կոմունալ վճարումների գծով, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին Բանկի մամուլի ծառայությունից:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, պարբերական փոխանցում ձևակերպելու համար անհրաժեշտ է ընդամենը այցելել «Պարբերական փոխանցումներ» ենթաբաժնի նոր պարբերական փոխանցումներ հատված և լրացնել համապատասխան դաշտերը:

«Նորույթը հնարավորություն կտա հաճախորդին ACBA ON-LINE ծառայության միջոցով Բանկին հանձնարարական տալ յուրաքանչյուր ամիս փոխանցել հաճախորդի ընթացիկ հաշվից համապատասխան գումար կոմունալ վարձերի վճարման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ACBA ON-LINE ծառայության հաճախորդները հնարավորություն ունեն ինտերնետի միջոցով կոմունալ վճարումների պարբերական փոխանցումներ կատարել

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024