ԱՆՑԱԿԵՏ թեմյով բոլոր նորությունները

ՎԶԵԲ-ը Հայաստանին 10,3 մլն եվրոյի վարկ կտրամադրի սահմանային ենթակառուցվածքների արդիականացման համար

23.11.2012 14:29

ՎԶԵԲ-ը Հայաստանին 10,3 մլն եվրոյի վարկ կտրամադրի սահմանային ենթակառուցվածքների արդիականացման համար

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը ֆինանսավորում է Հայաստանի և Վրաստանի միջև Բագրատաշենում գտնվող սահմանային գլխավոր անցակետում նոր կամրջի կառուցումը: Հայաստանին տրամադրվող 10,3 մլն եվրոյի կարկը ՎԶԵԲ-ի ներդրումն է Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրի ֆինանսավորման մասով, ուրբաթ հայտնում է ՎԶԵԲ-ի մամուլի ծառայությունը:

«Սահմանային անցակետի ենթակառուցվածքների արդիականացումը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է: 62,6 մլն եվրո արժողությամբ այդ ծրագիրը, բացի ՎԶԵԲ-ից, կֆինանսավորեն նաև Եվրոպայի ներդրումային բանկը, Եվրամիությունը, Եվրոպական հարևանության ներդրումային ծրագիրը, ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հյուսիսային միջանցքի նորացման ծրագիրը ներառում է գոյություն ունեցող ենթակառուցվածքների արդիականացումը, որի նպատակն է միջազգային չափանիշներին համապատասխանեցնելը, ինչպես նաև նախատեսում է նոր կառույցների շինարարություն սահմանային վերահսկողության երեք կետերում:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՎԶԵԲ-ը Հայաստանին 10,3 մլն եվրոյի վարկ կտրամադրի սահմանային ենթակառուցվածքների արդիականացման համար

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024