ապահովագրված մեքենաներ թեմյով բոլոր նորությունները

ՀՀ–ում ԱՊՊԱ–ի ներդրումից հետո ապահովագրված մեքենաների թիվն ավելացել է 17,3%–ով`հասնելով 457 878–ի

02.02.2016 17:09

ՀՀ–ում ԱՊՊԱ–ի ներդրումից հետո ապահովագրված մեքենաների թիվն ավելացել է 17,3%–ով`հասնելով 457 878–ի

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ–ում ԱՊՊԱ–ի ներդրումից հետո ապահովագրված մեքենաների թիվն ավելացել է` 2015 թ.–ին 390 266–ից հասնելով 457 878–ի։ Ինչպես երեքշաբթի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը, ամփոփելով Հայաստանում ԱՊՊԱ–ի գործունեության առաջին հինգ տարվա արդյունքները, 2015 թ.–ին ապահովագրված մեքենաների թիվը նվազել է 1,33 տոկոսով կամ 6183–ով։

Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրման ինստիտուտը (ԱՊՊԱ) գործում է Հայաստանում 2011թ.–ի հունվարի 1–ից։

Ավետիսյանի խոսքով` ապահովագրավճարները հինգ տարվա ընթացքում ավելացել են` 14,8 մլրդ դրամից հասնելով 17,7 միլիարդի։ Միաժամանակ 2015 թ.–ին, 2014 թ.–ի համեմատ, ապահովագրավճարների ծավալը նվազել է 0,56 տոկոսով։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Ապահովագրական շուկա, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՀՀ–ում ԱՊՊԱ–ի ներդրումից հետո ապահովագրված մեքենաների թիվն ավելացել է 17,3%–ով`հասնելով 457 878–ի

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024