«Ապահով հանգիստ» ապահովագրական փաթեթ թեմյով բոլոր նորությունները

Ամանորյա տոներին ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ՌԵՍՈ» ընկերությունն առաջարկում են «Ապահով հանգիստ» ապահովագրական փաթեթը

19.11.2018 16:05

Ամանորյա տոներին ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ՌԵՍՈ» ընկերությունն առաջարկում են «Ապահով հանգիստ» ապահովագրական փաթեթը

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը «ՌԵՍՈ» ապահավոգրական ընկերության հետ համատեղ ամանորյա տոներին ընդառաջ ճանապարհորդությունների բոլոր սիրահարների համար մշակել են նոր՝ «Ապահով հանգիստ» ապահովագրական պրոդուկտը, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը։

«Ապահով հանգիստ»  փաթեթի առկայությունն ամանորյա արձակուրդների ընթացքում կնվիրի հաճախորդներին ապահովության, անհոգության և ֆինանանսական կայունության ամենահաճելի զգացողությունները:

Ձեռք բերելով «Անվտանգ հանգիստ» ապահովագրական փաթեթը ՎՏԲ-Հայաստան Բանկում` հաճախորդները իրենց ամանորյա ճանապարհորդության ընթացքում հնարավորություն կստանան օգտվել հետևյալ ապահովագրական  ծառայություններից` բժշկական խորհրդատվություն 24/7, շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն, ամբուլատոր և ստացիոնար բուժում, դեղորայք, շտապ ատամնաբուժական օգնություն, բժշկական էվակուացիա, ֆինանսական փոխհատուցում՝ուղեբեռի կորստի, վնասման, ուշացման դեպքում, ճանապարհորդության ընթացքում հաճախորդի բնակարանին հասցված վնասի, ապահովագրված անձի բնակարանից ջրի արտահոսքի հետևանքով հարևաններին հասցված վնասի  դեպքում:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Ամանորյա տոներին ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ՌԵՍՈ» ընկերությունն առաջարկում են «Ապահով հանգիստ» ապահովագրական փաթեթը

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
27.04.2024