ապատեղեկատվություն թեմյով բոլոր նորությունները

ՀՀ ԿԲ–ն կոչ է անում չտարածել ապատեղեկատվություն. ֆինանսական համակարգը կայուն է

02.05.2018 12:06

ՀՀ ԿԲ–ն կոչ է անում չտարածել ապատեղեկատվություն. ֆինանսական համակարգը կայուն է

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ–ն չորեքշաբթի հաղորդագրություն է տարածել երկրի ֆինանսական համակարգի վիճակի մասին հասարակության շրջանում առկա մտահոգության կապակցությամբ։

«ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ սահմանադրության և «ՀՀ ԿԲ մասին» օրենքի համաձայն՝ անկախ ապաքաղաքական, պրոֆեսիոնալ մարմին է, որն ունի երկու հիմնական գերնպատակ՝ գների կայունությունը և ֆինանսական կայունությունը: Այսօր որոշ լրատվական միջոցներում և սոցցանցերի օգտատերերի շրջանակում մտահոգություններ են առաջացել՝ կապված փոխարժեքի և ավանդատուների կողմից ավանդների վաղաժամկետ դադարեցման հետ», – նշվում է կառույցի տարածած հաղորդագրության մեջ։

«Այս կապակցությամբ ցանկանում ենք հայտնել լրատվամիջոցներին, մտահոգ քաղաքացիներին և հանրությանը, որ Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգը գործուն, կայացած համակարգ է, բանկերն ունեն բարձր լիկվիդայնություն /իրացվելիություն/, կանխիկի խնդիր համակարգում առկա չէ, պահուստները գտնվում են պատմականորեն ամենաբարձր մակարդակում: Ավելին՝ հորդորում ենք բոլորին ցուցաբերել զսպվածություն և ապատեղեկատվություն չտարածել. բոլոր նմանատիպ լուրերը, չճշտված տեղեկությունները թելադրում են անհանգիստ վարքագիծ, ինչի արդյունքում տուժում են մեր քաղաքացիները և նրանց ֆինանսական միջոցները», – նշվում է ԿԲ–ի հայտարարության մեջ։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Uncategorized @hy, Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՀՀ ԿԲ–ն կոչ է անում չտարածել ապատեղեկատվություն. ֆինանսական համակարգը կայուն է

Բանալի բառեր: , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
27.04.2024