ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ թեմյով բոլոր նորությունները

«ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունում արդեն կնքվել են սոցիալական փաթեթով առողջության ապահովագրության առաջին պայմանագրերը

14.02.2012 19:59

«ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունում արդեն կնքվել են սոցիալական փաթեթով առողջության ապահովագրության առաջին պայմանագրերը

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի. /ԱՌԿԱ/. «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունում արդեն կնքվել են ՀՀ սոցիալական նոր փաթեթով առողջության ապահովագրության առաջին պայմանագրերը, երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, սոցիալական փաթեթով «ՌԵՍՈ»-ի առաջին ապահովադիրը ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակից է: Միաժամանակ պայմանագրեր են կնքվել ոչ միայն Երևանում, այլ նաև ՀՀ մարզերում:

Հաղորդագրության համաձայն~ սոցիալական փաթեթի առողջության ապահովագրությունից կարող են օգտվել ՀՀ պետական մարմինների, կրթության, մշակույթի և սոցիալական պաշտպանության ոլորտների, պետական կազմակերպությունների աշխակիցները: Սոցիալական ծրագրի ծառայությունների շարքում առողջության ապահովագրությունը սոցիալական փաթեթից օգտվելու նախապայման է: Ծրագրի շրջանակներում առաջարկվում է առողջության ապահովագրության բազային փաթեթ, որը ձեռք է բերվում ՀՀ Կառավարության կողմից տրամադրվող 52.000 դրամ արժողությամբ կտրոններով:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Ապահովագրական շուկա, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունում արդեն կնքվել են սոցիալական փաթեթով առողջության ապահովագրության առաջին պայմանագրերը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024