առցանց համակարգ թեմյով բոլոր նորությունները

Հայաստանում գործարկվել է պետական պարտատոմսերի մանրածախ վաճառքի և հետգնման առցանց համակարգը

10.05.2017 15:51

Հայաստանում գործարկվել է պետական պարտատոմսերի մանրածախ վաճառքի և հետգնման առցանց համակարգը

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի. /ԱՌԿԱ/. 2017թ. ապրիլի 25-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան գործարկել է պետական պարտատոմսերի տեղաբաշխման և հետգնման գործընթացի սպասարկման առցանց (on-line) համակարգը, որի շնորհիվ ֆիզիկական անձինք հնարավորություն են ստանում առցանց եղանակով պետական պարտատոմսեր ձեռքբերել անմիջապես պետությունից՝ առանց որևէ գրասենյակ այցելության, հաղորդում է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության, համակարգը գործարկվել է ՀՀ ֆինանսների նախարարության Գանձապետական պահառու համակարգի հետ համագործակցության շրջանակում:

Ունենալով ID քարտ և անվճար գրանցվելով www.gp.minfin.am կայքում՝ ֆիզիկական անձինք կկարողանան ներդրումներ կատարել ոչ միայն գանձապետական խնայողական և կարճաժամկետ պարտատոմսերում, այլև միջնաժամկետ և երկարաժամկետ պետական պարտատոմսերում, որոնցում կատարված ներդրումներից ստացվող եկամուտներն ազատված են եկամտային հարկից:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Bonds.am @hy @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Հայաստանում գործարկվել է պետական պարտատոմսերի մանրածախ վաճառքի և հետգնման առցանց համակարգը

Բանալի բառեր: , , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024