ատեստավորում թեմյով բոլոր նորությունները

Յունիբանկն առաջինը Հայաստանում հաջողությամբ անցավ SWIFT -ի ատեստավորումը

05.12.2017 17:58

Յունիբանկն առաջինը Հայաստանում հաջողությամբ անցավ SWIFT -ի ատեստավորումը

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Յունիբանկն առաջին բանկն է Հայաստանում, որը հաջողությամբ անցավ SWIFT վճարային համակարգի կողմից մշակված անվտանգության պահանջներին համապատասխանության ատեստավորումը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Customer Security Controls Framework 1.0. ստանդարտը պարունակում է վերահսկողության պարտադիր և առաջարկվող տարրեր` ուղղված տեղեկատվական անվտանգության, կիբերանվտանգության բարձրացմանը, ինչպես նաև տեղեկատվական ենթակառուցվածքի պաշտպանմանը: Այդ նպատակովSWIFT-ը մշակել է ատեստավորման գործընթաց, որը բանկերին անհրաժեշտ է անցնել մինչև 2017թ.-ի ավարտը:

Տեղեկատվական անվտանգության բարձր մակարդակ ապահովելու նպատակով Յունիբանկը ցուցաբերում է համալիր մոտեցում և կիրառում տեղեկատվության պաշտպանման միայն նորագույն տեխնոլոգիաներ:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Յունիբանկն առաջինը Հայաստանում հաջողությամբ անցավ SWIFT -ի ատեստավորումը

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024