05.12.2017 17:58
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Յունիբանկն առաջին բանկն է Հայաստանում, որը հաջողությամբ անցավ SWIFT վճարային համակարգի կողմից մշակված անվտանգության պահանջներին համապատասխանության ատեստավորումը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։
Customer Security Controls Framework 1.0. ստանդարտը պարունակում է վերահսկողության պարտադիր և առաջարկվող տարրեր` ուղղված տեղեկատվական անվտանգության, կիբերանվտանգության բարձրացմանը, ինչպես նաև տեղեկատվական ենթակառուցվածքի պաշտպանմանը: Այդ նպատակովSWIFT-ը մշակել է ատեստավորման գործընթաց, որը բանկերին անհրաժեշտ է անցնել մինչև 2017թ.-ի ավարտը:
Տեղեկատվական անվտանգության բարձր մակարդակ ապահովելու նպատակով Յունիբանկը ցուցաբերում է համալիր մոտեցում և կիրառում տեղեկատվության պաշտպանման միայն նորագույն տեխնոլոգիաներ:
Հիշեցնենք, որ բանկը ներդրել էISO 27001:2013 միջազգայինստանդարտների պահանջներին համապատասխան տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ, ինչպես նաև ստացել PCI DSS (PCI Data Security Standard) ստանդարտի պահանջներին համապատասխանելիության հավաստագիր:
Յունիբանկը հաջողությամբ անցավ PCI PIN Security ստանդարտի պահանջներին համապատասխանության գործընթացը և ստացավ հավաստագիր, որի առկայությունը երաշխավորում է, որ բանկում քարտերի PIN-կոդերի տրամադրման գործընթացն իրականացվում է Visa միջազգային վճարային համակարգի անվտանգության պահանջներին համապատասխան և փաստում է քարտերի միջոցով իրականացվող գործարքների բարձր պաշտպանվածությունը:
Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: