արգենտինյան տանգո թեմյով բոլոր նորությունները

Կոնվերս բանկի հաճախորդները կրկին արգենտինական տանգո վայելելու հնարավորություն ստացան

11.09.2018 20:35

Կոնվերս բանկի հաճախորդները կրկին արգենտինական տանգո վայելելու հնարավորություն ստացան

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Սեպտեմբերի 11-ին մեկնարկեց «Արգենտինական տանգոյի շաբաթ Հայաստանում» միջոցառումը:  Արդեն երկրորդ տարին անընդմեջ   Կոնվերս Բանկի   հաճախորդները  առաջինն են վայելում Արգենտինայից ժամանած պարային զույգերի կատարումները, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Հայաստանում Արգենտինայի դեսպանատան այս նախաձեռնության ավանդական աջակիցներն են արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի կողմից կառավարվող խմբի կառույցները, այդ թվում` Կոնվերս Բանկը:

«Ուղղակի առնչություն ունենալով Արգենտինայի հետ, մենք աջակցում ենք երկկողմ հարաբերությունների զարգացմանը միտված տարբեր՝ այդ թվում մշակութային նախաձեռնությունների, որոնց հիմնական նպատակը արգենտինական մշակույթի հանրայնացումն է: Տանգոյի շաբաթի  շրջանակում այս տարի արգենտինական տանգո դիտելու և master class-երի մասնակցելու հնարավորություն կունենան հարյուրավոր մարդիկ ոչ միայն Երևանում, այլև Գյումրիում ու Իջևանում»,- ասաց  Հայաստանում Էռնեկյան ընտանիքի ներկայացուցիչ Խուլիանա Դել Ագիլա-Էռնեկյանը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Կոնվերս բանկի հաճախորդները կրկին արգենտինական տանգո վայելելու հնարավորություն ստացան

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024