ԲԱԺՆԵՄԱՍ թեմյով բոլոր նորությունները

ԿԲ–ն բանակցություններ է վարում պոտենցիալ ներդրողների հետ Համահայկական բանկում պետական բաժնեմասի վաճառքի շուրջ. Ջավադյան

25.05.2015 20:07

ԿԲ–ն բանակցություններ է վարում պոտենցիալ ներդրողների հետ Համահայկական բանկում պետական բաժնեմասի վաճառքի շուրջ. Ջավադյան

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկն աննպատակահարմար է համարում Համահայկական բանկում պետական մասնակցությունը և բանակցություններ է վարում պոտենցիալ ներդրողների հետ, երկուշաբթի խորհրդարանում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը 2014 թվականի պետբյուջեի կատարման մասին զեկույցի քննարկման ընթացքում։

Ըստ նրա, Համահայկական բանկի գործունեության ողջ ընթացքում չեն իրագործվել այն ծրագրերը, որոնք ամրագրվել էին օրենքում և դրա ձևակերպման գաղափարում, ինչն այդ թվում պայմանավորված է ճգնաժամային երևույթներով։

«Մենք սպասում էինք, որ բանկի կապիտալը կաճի մինչև 100 մլն դոլար, եղել են նախնական պայմանավորվածություններ հայկական սփյուռքի տարբեր ներկայացուցիչների հետ, ովքեր պատրաստ են ներդրումներ կատարել, սակայն տարբեր պատճառներով չեն իրականացվել»,– ասաց Ջավադյանը։

Արդյունքում, ըստ նրա, բանկի գործունեությունը չի համապատասխանում հիմնական գաղափարներին և ծրագրերին, որոնք ամրագվել էին դրա հիմնադրման ժամանակ։

Նա նշեց, որ ԿԲ–ն ի սկզբանե հայտարարել էր, որ բանկի պետմասնակցությունը կտևի ավելի քան 2-3 տարի։

«Մենք այժմ լուրջ բանակցություններ ենք վարում տարբեր ներդրողների հետ, նրանց կողմից հետաքրքրություն կա, բայց ցանկալի է, որ նրանք սփյուռքի ներկայացուցիչներ լինեն»,– ասաց Ջավադյանը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on ԿԲ–ն բանակցություններ է վարում պոտենցիալ ներդրողների հետ Համահայկական բանկում պետական բաժնեմասի վաճառքի շուրջ. Ջավադյան

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Բաժնետոմսերի գլոբալ շուկան 2015 թ.–ին գագաթնակետի վրա է

15.05.2015 20:22

Բաժնետոմսերի գլոբալ շուկան 2015 թ.–ին գագաթնակետի վրա է

Բաժնետոմսային կապիտալի գլոբալ շուկայի ակտիվությունը 2015 թ.–ին հասել է ռեկորդային առավելագույն ցուցանիշին 1980 թ.–ից հետո, վկայում են Thomson Reuters–ի տվյալները, հաղորդում է Vestifinance.ru–ն։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Bonds.am @hy @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Բաժնետոմսերի գլոբալ շուկան 2015 թ.–ին գագաթնակետի վրա է

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024