ԿԲ–ն բանակցություններ է վարում պոտենցիալ ներդրողների հետ Համահայկական բանկում պետական բաժնեմասի վաճառքի շուրջ. Ջավադյան

25.05.2015 20:07
ԿԲ–ն բանակցություններ է վարում պոտենցիալ ներդրողների հետ Համահայկական բանկում պետական բաժնեմասի վաճառքի շուրջ. Ջավադյան

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկն աննպատակահարմար է համարում Համահայկական բանկում պետական մասնակցությունը և բանակցություններ է վարում պոտենցիալ ներդրողների հետ, երկուշաբթի խորհրդարանում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը 2014 թվականի պետբյուջեի կատարման մասին զեկույցի քննարկման ընթացքում։

Ըստ նրա, Համահայկական բանկի գործունեության ողջ ընթացքում չեն իրագործվել այն ծրագրերը, որոնք ամրագրվել էին օրենքում և դրա ձևակերպման գաղափարում, ինչն այդ թվում պայմանավորված է ճգնաժամային երևույթներով։

«Մենք սպասում էինք, որ բանկի կապիտալը կաճի մինչև 100 մլն դոլար, եղել են նախնական պայմանավորվածություններ հայկական սփյուռքի տարբեր ներկայացուցիչների հետ, ովքեր պատրաստ են ներդրումներ կատարել, սակայն տարբեր պատճառներով չեն իրականացվել»,– ասաց Ջավադյանը։

Արդյունքում, ըստ նրա, բանկի գործունեությունը չի համապատասխանում հիմնական գաղափարներին և ծրագրերին, որոնք ամրագվել էին դրա հիմնադրման ժամանակ։

Նա նշեց, որ ԿԲ–ն ի սկզբանե հայտարարել էր, որ բանկի պետմասնակցությունը կտևի ավելի քան 2-3 տարի։

«Մենք այժմ լուրջ բանակցություններ ենք վարում տարբեր ներդրողների հետ, նրանց կողմից հետաքրքրություն կա, բայց ցանկալի է, որ նրանք սփյուռքի ներկայացուցիչներ լինեն»,– ասաց Ջավադյանը։

Նա միաժամանակ նշեց, որ մասնավոր ներդրողների ներգրավումը թույլ կտա օգտագործել տարբեր գործիքներ, այդ թվում` սփյուռքի պարտատոմսերը և այլ գործիքներ, որոնք կավելացնեն պետպարտքի մակարդակը, բայց միաժամանակ կկարողանան օգտագործել պետական մասնակցության կամ պետական երաշխիքների տարրերը։

Համահայկական բանկը (Panarmenian Bank) զարգացման բանկ է և հիմնված է որպես բաց բաժնետիրական ընկերություն 100 մլն դոլարի կանոնադիր կապիտալով, որոնցից 20 մլն դոլարը Հայաստանի կառավարության վճարված բաժնեմասն է։ Բանկային գործունեության իրականացման զրտոնագիրը բանկը ստացել է 2011 թվականի հունիսին, իսկ սեպտեմբերի 7–ին պաշտոնապես բացվել է։ Բանկը պետպատվերներ չի ընդունում, դրա գործունեությունը կարգավորում է Հայաստանի Կենտրոնական բանկը։ Համահայկական բանկն ուղղված է Հայաստանի` արտահանմանն ուղղված մասնավոր ձեռնարկությունների միջնաժամկետ ներդրումների ֆինանսավորմանը, նրա գործունեության առաջնահերթությունների թվում է` ՏՏ ոլորտը, առողջապահությունը, կրթությունը և զբոսաշրջությունը։ Այսօրվա դրությամբ, բանկի միակ բաժնետերը Հայաստանի ԿԲ–ն է։ Բանկի կանոնադիր կապիտալը կազմում է 7,500,000,000 դրամ։ ($1 – 478,32 դրամ)։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև