բարեգործական կազմակերոպություն թեմյով բոլոր նորությունները

Մեր ծրագրերը հեռանկարային են. ստեղծում ենք կարևոր ու մնայուն արժեքներ․ «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամ (ՎԻԴԵՈ)

24.08.2020 17:17

Մեր ծրագրերը հեռանկարային են. ստեղծում ենք կարևոր ու մնայուն արժեքներ․ «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի․ /ԱՌԿԱ/․ 2015թ.-ից սկսած «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը աջակցում է հասարակության համար կարևոր և հեռանկարային ծրագրերի իրականացմանը: 2017թ.-ից մինչև այժմ հիմնադրամի աջակցությամբ իրականացվել է 12 ծրագիր, ներդրվել՝ ավելի քան 34 միլիոն դրամ: Իրականացված ծրագրերի արդյունքներից օգտվում է ավելի քան 2000 շահառու, ստեղծվել է շուրջ երկու տասնյակ աշխատատեղ: Այս տարի «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը մրցութային կարգով ընտրել է հասարակության համար հեռանկարային 5 ծրագիր: Այս մաիսն հայտնում է ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ մամուլի ծառայությունը։

«Մեզ համար կարևոր է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ իրականացվող ծրագրերի աշխարհագրության ընդլայնումը: Ցանկանում ենք, որ տարիներ անց, երբ հետհայացք կգցենք մեր անցած ուղուն, տեսնենք, որ հիմնադրամի շնորհիվ հասարակության համար կարևոր և հեռանկարային բազմաթիվ ծրագրեր են կյանքի կոչվել Հայաստանի ամբողջ տարածքում: Մեր առջև խնդիր ենք դրել իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք արդի են այսօր և արդի կլինեն տարիներ անց: Շարունակելու ենք իրականացնել դրամաշնորհային մրցույթներ և կյանքի կոչել հիմնադրամի նպատակները»,- նշել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Գիշյանը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ 122, Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Մեր ծրագրերը հեռանկարային են. ստեղծում ենք կարևոր ու մնայուն արժեքներ․ «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամ (ՎԻԴԵՈ)

Բանալի բառեր: ,

Կարդալ ամբողջությամբ
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ հիմնադրամը «Լիարժեք կյանք» ԲԿ–ի համար միկրոավտոբուս է գնել

02.02.2018 21:07

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ  հիմնադրամը «Լիարժեք կյանք» ԲԿ–ի համար միկրոավտոբուս է գնել

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ «Ստեփան Գիշյան» հիմնադրամի աջակցությամբ «Լիարժեք կյանք» բարեգործական հասարակական կազմակերպությունը հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների տեղափոխման համար հատուկ հարմարեցված միկրոավտոբուս է գնել, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Новости, Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ հիմնադրամը «Լիարժեք կյանք» ԲԿ–ի համար միկրոավտոբուս է գնել

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024