ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ հիմնադրամը «Լիարժեք կյանք» ԲԿ–ի համար միկրոավտոբուս է գնել

02.02.2018 21:07
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ  հիմնադրամը «Լիարժեք կյանք» ԲԿ–ի համար միկրոավտոբուս է գնել

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի./ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ  «Ստեփան Գիշյան» հիմնադրամի աջակցությամբ «Լիարժեք կյանք» բարեգործական հասարակական կազմակերպությունը հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների տեղափոխման համար հատուկ հարմարեցված միկրոավտոբուս է գնել, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

«Միայն 2017թ-ի ընթացքում 2-ից 18 տարեկան շուրջ 120 երեխա, որոնց մեծ մասի մոտ առկա են հենաշարժողական խնդիրներ, վերականգնողական աջակցություն են ստացել կազմակերպության «Անկախ կյանք» կենտրոնում։

Ըստ հաղորդագրության, միկրոավտոբուսը ծառայելու է նրան, որ երեխաները անվճար տեղափոխվելու են տնից վերականգնողական կենտրոն և հակառակը։

«Հուսով ենք, որ մեր փոքրիկ ներդրմամբ տեղափոխման խնդիրը լուծում կստանա»,- իր խոսքում նշեց «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը։

Լիարժեք կյանք» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Մաղաքյանն իր հերթին հայտնեց, որ անկախություն ստանալու համար երեխաների մոտ պետք է զարգացնել կարողությունները, և կենտրոնում երեխաները ստանում են մակրո և միկրո միջավայրում անկախության հմտություններ, որը ներառում է նաև ինտեգրում հասարակությունում:

«Շատ կարևոր է, որ հասարակությունը կարևորի բազմազանությունը․ մարդիկ շատ տարբեր են մաշկի, աչքերի գույնով, բայց դա չի խանգարում միասին բարիք ստեղծել: Մինչ այս խնդիրներ էինք ունենում միջոցառումների, ամառային ճամբարների և այլ տեղեր երեխաների խմբակային տեղափոխման ժամանակ։ Այսուհետ այդ խնդիրը չենք ունենա»,- ասաց նա։

«Լիարժեք կյանք» բարեգործական հասարակական կազմակերպությունը յուրաքանչյուր տարի անվճար հիմունքներով խորհրդատվության և ուղղորդման տեսքով աջակցություն է ցուցաբերում տարբեր տարիքային խմբերի սահմանափակ առողջական հնարավորություն ունեցող 1000-ից ավել քաղաքացիների։

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկային խմբի, Կրեդիտ Ագրիկոլ ազգային ֆեդերացիայի և Ստեփան Գիշյանի ընտանիքի կողմից:

«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության TACIS ծրագրի շրջանակում։ 2006 թվականի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը` կապիտալում զգալի ներդրումներ կատարելով։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև