13.04.2015 20:23
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Յունիբանկ» ՓԲԸ-ն կվերակազմավորվի «Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերության: Ինչպես երկուշաբթի հայտնում է բանկի մամուլի ծառայությունը, ԲԲԸ–ի վերակազմավորման մասին որոշումն ընդունվել է նախօրեին «Յունիբանկի» բաժնետերերի արտահերթ ժողովին։
Բանկի վերակազմավորման արդյունքում մասնակցի փոփոխություն չի կատարվելու և «Յունիբանկ» ՓԲԸ-ի պարտավորություններն իրավահաջորդությամբ անցնելու են «Յունիբանկ» ԲԲԸ-ին:
Հաղորդման համաձայն, բաց բաժնետիրական ընկերության վերակազմավորվելու բանկի որոշումը պայմանավորված է զարգացման որակապես նոր մակարդակ ապահովելու և միջազգային շուկա մուտք գործելու ռազմավարությամբ և համապատասխանում է համաշխարհային տնտեսության միտումներին:
Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on «Յունիբանկ» ԲԸ–ը կվերակազմավորվի բաց բաժնետիրական ընկերության
Բանալի բառեր:
Կարդալ ամբողջությամբ