ԲԼԵՐ թեմյով բոլոր նորությունները

Բլեր. «ՌԴ–ին բաց տնտեսություն է պետք ֆինանսական ռիսկերի դեմ պայքարելու համար»

18.04.2013 14:26

Բլեր. «ՌԴ–ին բաց տնտեսություն է պետք ֆինանսական ռիսկերի դեմ պայքարելու համար»

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /ԱՌԿԱ/. Պետական կառավարման և սոցիալական հատվածի արդիականացումը, մրցակցության ապահովումը և բիզնես վարելու կանոնների ստեղծումը կօգնեն Ռուսաստանին լուծել աշխարհում առաջացած ֆինանսական ռիսկերն ու սպառնալիքները, կարծում է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը։

«Ձեզ պետք է առողջապահության համակարգ և պետական կառավարման համակարգ, որոնք կարող են աշխատել ժամանակակից ձևով` բնակչությանը ծառայությունների պատշաճ մակարդակ ապահովելու համար։ Եթե դուք դա անեք` բաց տնտեսություն, աշխարհի հետ առևտուր, տնտեսության բարեփոխումն ու ազատականացումը, ժամանակակից կրթությունը և առողջապահությունը, ապա դուք հաջողության կհասնեք»,– հինգշաբթի ասել է նա Խնայբանկի կողմից կազմակերպած «Ռուսաստան 2013» բաց համաժողովի ընթացքում։

Բլերի խոսքով` այդ անելը դժվար կլինի, սակայն տվյալ առաջարկությունները հիմնված չեն գաղափարախոսության վրա, «դրանք գործնական փորձի վրա հիմնված դասեր են, որն այսօր գործում է աշխարհում»։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Բլեր. «ՌԴ–ին բաց տնտեսություն է պետք ֆինանսական ռիսկերի դեմ պայքարելու համար»

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024