բորսայի հիմնական ցուցակ թեմյով բոլոր նորությունները

«Յունիբանկի» բաժնետոմսերը տեղափոխվեցին բորսայի հիմնական (A) ցուցակ

19.10.2016 11:37

«Յունիբանկի» բաժնետոմսերը տեղափոխվեցին բորսայի հիմնական (A) ցուցակ

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Յունիբանկ» ԲԲԸ-ի սովորական անվանական բաժնետոմսերը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի երկրորդային (B) ցուցակից տեղափոխվեցին հիմնական (A) ցուցակ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Դա հնարավոր եղավ հանրությանը պատկանող բաժնետոմսերի չափաբաժնի մեծացման շնորհիվ:

Այժմ «Յունիբանկի» ազատ շրջանառվող բաժնետոմսերի մասը գերազանցում է 15.8%-ը, ինչը վկայում է բանկի բաժնետոմսերով առևտրի ծավալների աճի և բաժնետոմսերի իրացվելիության բարձր մակարդակի մասին:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on «Յունիբանկի» բաժնետոմսերը տեղափոխվեցին բորսայի հիմնական (A) ցուցակ

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024