ԲՈՒՖԵՐ թեմյով բոլոր նորությունները

Հայկական եվրապարտոմսերի հերթական թողարկումը բուֆերային գոտի է ստեղծել կառավարության համար. ԱՄՀ

08.04.2015 20:13

Հայկական եվրապարտոմսերի հերթական թողարկումը բուֆերային գոտի է ստեղծել կառավարության համար. ԱՄՀ

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայկական եվրապարտատոմսերի հերթական թողարկումը երկրի կառավարության համար բուֆերային գոտի կստեղծի տնտեսական աճի և հետագա պետֆինանսավորման անորոշության պայմաններում, չորեքշաբթի լրագրողներին ասաց ԱՄՀ հայկական առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը։

Հայաստանը 2015 թվականի մարտի 19–ին տեղաբաշխել է 500 մլն դոլարի 10 տարվա մարման ժամկետով, 7.5 տոկոս եկամտաբերությամբ երկրորդ թողարկման եվրապարտատոմսեր։ Թողարկման տեղաբաշխողներն էին` Deutsche Bank–ը, HSBC–ն և JP Morgan–ը։

Հորթոնի խոսքով, թողարկումը ժամանակին էր, իսկ ժամկետները շատ հաջող էին ընտրված, հատկապես, հաշվի առնելով ԱՄՆ–ի դաշնային պահուստային բանկի և Եվրոպական կենտրոնական բանկի որոշ հայտարարությունները։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Bonds.am @hy @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Հայկական եվրապարտոմսերի հերթական թողարկումը բուֆերային գոտի է ստեղծել կառավարության համար. ԱՄՀ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024