Հարկային ծառայության ռուս աշխատակիցները բանկային գաղտնիքն իմանալու իրավունք կստանան

20.08.2012 16:15
Հարկային ծառայության ռուս աշխատակիցները բանկային գաղտնիքն իմանալու իրավունք կստանան

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Դաշնային հարկային ծառայությանը (ԴՀԾ) իրավունք կտրվի ֆիզիկական անձանց հաշիվների վերաբերյալ տեղեկատվություն ստանալ բանկերից, որոնց նկատմամբ հարկային ստուգում է կատարվում կամ որոնցից անհրաժեշտ է լրացուցիչ վճարումներ գանձել բյուջե, այսօր գրում է «РБК daily» թերթը:

Ըստ պարբերականի՝ ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը (ՏԶՆ) արդեն համապատասխան օրենսդրական փոփոխությունների փաթեթ է պատրաստել, որոնք կընդլայնեն հարկային մարմինների լիազորությունները: Այժմ վարկային կազմակերպությունները նման տվյալներ են հատկացնում հարկային ծառայության աշխատակիցներին միայն իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների վերաբերյալ:

Նախկինում ԴՀԾ-ին ֆիզիկական անձանց բանկային տվյալների հասանելիություն հատկացնելու օգտին հանդես է եկել ՌԴ ֆինանսների նախարարությունը: 2012թ.-ին մայիսին գերատեսչությունն օրինագիծ է ներկայացրել Պետդումա, համաձայն որի առաջարկվել է թույլ տալ հարկային մարմիններին առանց դատարանի տեղեկատվություն ստանալ բանկային գաղտնիքի վերաբերյալ իրենց կողմից անցկացվող «հարկային հսկողության միջոցառումների»  դեպքում ֆիզիկական անձանց հաշիվների դրության մասին: Գործող օրենսդրության համաձայն, ֆիզիկական անձանց նկատմամբ տեղեկատվությունը կարող է ստացվել հարկային մարմինների կողմից միայն դատարանի որոշմամբ: Սակայն բյուջեի և հարկերի հարցերով դումայի կոմիտեն Ֆինանսների նախարարության կողմից պատրաստած Հարկային օրենսգրության լրացումը մերժել է:

«Առաջարկվել է պարզապես վերացնել ֆիզիկական անձանց նկատմամբ բանկային գաղտնիքը: Ես այսօր պատրաստ չեմ քննարկել այն հարցը, թե այսօր ում մտքով է անցել այդ գաղափարը, հատկապես այն ֆոնին, որ մենք այսօր խոսում ենք բանկային համակարգի հանդեպ վստահություն ամրապնդելու մասին: Մենք չենք համաձայնել դրա հետ և պահպանել ենք այդ ռեժիմը ֆիզիկական անձանց նկատմամբ, որը գոյություն է ունեցել մինչ օրս, այսինքն դատական կարգը»,- լրագրողներին պարզաբանել է բյուջեի և հարկերի կոմիտեի նախագահ Անդրեյ Մակարովը:

Կրկին պատրաստված օրինագիծը պարտավորեցնում է բանկերին հարկային ծառայությունների աշխատակիցներին տեղեկատվություն ներկայացնել ռուսների հաշվիների վերաբերյկալ՝ պատճառաբանված պահանջից հետո երեք օրվա ընթացքում: Օրինագծում նշված չեն պատճառաբանության չափանիշները: Ենթադրվում է, որ վարկային կազմակերպությունները պետք է բացահայտեն ԴՀԾ-ին դրանցով իրականացված հաշվիների, ավանդների և մնացորդների վերաբերյալ տեղեկատվությունը:

Նախկինում ՏԶՆ-ն արդեն ենթադրում էր բանկային գաղտնիքը հասանելի դարձնել կոլեկտրոներին, ովքեր կարող էին տվյալներ ստանալ պարտապանների հաշվիների մասին: Սակայն համապատասխան լրացումները մինչ օրս չեն ընդունվել, ինչպես նաև՝ «Կոլեկտորային գործունեության մասին» օրենքը:

Նաև հիշեցնենք, որ նախկինում «Եդինայա Ռոսիա» կուսակցության ներկայացուցիչները հայտնել էին օրինագծի մշակման մասին, ըստ որի պետական պաշտոններ զբաղեցրած պաշտոնյաները, Ֆեդերացիայի խորհրդի անդամները, պատգամավորները և նահանգապետերը պարտավորված կլինեն տեղեկացնել արտասահմանյան բանկերի  հաշիվների բացման մասին: Այսպիսով, ով որ փորձի գաղտնի պահել տվյալ տեղեկատվությունը, քրեական պատասխանատվության կենթարկվի խոշոր տուգանքների և պարտադիր աշխատանքների տեսքով: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև