ԳՅՈՒԼԲՈՒԴԱՂՅԱՆ թեմյով բոլոր նորությունները

Հայկական աուդիտորական-խորհրդատվական շուկան բավականին զարգացած է. GTA

01.11.2010 14:47

Հայկական աուդիտորական-խորհրդատվական շուկան բավականին զարգացած է. GTA

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում աուդիտորական-խորհրդատվական ծառայությունների շուկան բավականին զարգացած է, կարծում է «Գրանթ Թորնթոն Ամիօ» ընկերության բաժնետեր-տնօրեն Գագիկ Գյուլբուդաղյանը:

«Կարելի է ասել, որ հայկական աուդիտորական-խորհրդատվական շուկան բավականին զարգացած է. այստեղ ներկայացված են գրեթե բոլոր միջազգային ընկերություններն իրենց հաճախորդներով, սակայն, իհարկե, դեռ շատ բան կա անելու: Այսօրվա դրությամբ մենք շուկայի առաջատարն ենք և արդեն երկար ժամանակ մրցակցում ենք այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք ենք KPMG-in, Ernst & Young-ը, Price Waterhouse Coopers-ը, Baker Tilly-n, BDO-ն...», - ասել է Գյուլբուդաղյանը «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում:

Ինչպես հիշեցրել է ընկերության տնօրենը, նշված ընկերությունները աշխարհահռչակ և ճանաչված ընկերություններ են, որոնք ունեն աշխատանքի իրենց մեթոդներն ու մոտեցումները, նրանց անձնակազմն անցնում է հատուկ ուսուցում, նրանք հատուկ ծրագրեր են կիրառում, որոնցով իրականացնում են իրենց աշխատանքը: Օրինակ՝ ԳԹԱ-ում, ինչպես տեղեկացրեց Գյուլբուդաղյանը, գործում են աուդիտի, գնահատման աշխատանքների, ընկերության ներքին վերահսկողության գնահատականի անցկացման հատուկ մեթոդներ: Ինչպես նշել է նա, այդ մեթոդները մշակվում և կիրառվում են գլոբալ մասշտաբով, և հիմնական կողմնորոշիչը ստանդարտացումն ու գլոբալ մոտեցումն է, ինչը ծառայությունների բարձր որակի երաշխիքն է:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Հայկական աուդիտորական-խորհրդատվական շուկան բավականին զարգացած է. GTA

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Հայկական որոշ բանկեր մտադիր են միաձուլվել. ԳԹԱ

01.11.2010 14:45

Հայկական որոշ բանկեր մտադիր են միաձուլվել. ԳԹԱ

Հայկական որոշ բանկեր միաձուլման մտադրություն ունեն, ասել է «Գրանթ Թորնթոն Ամիօ» ընկերության բաժնետեր-տնօրեն Գագիկ Գյուլբուդաղյանը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Հայկական որոշ բանկեր մտադիր են միաձուլվել. ԳԹԱ

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024