Հայկական աուդիտորական-խորհրդատվական շուկան բավականին զարգացած է. GTA

01.11.2010 14:47
Հայկական աուդիտորական-խորհրդատվական շուկան բավականին զարգացած է. GTA

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում աուդիտորական-խորհրդատվական ծառայությունների շուկան բավականին զարգացած է, կարծում է «Գրանթ Թորնթոն Ամիօ» ընկերության բաժնետեր-տնօրեն Գագիկ Գյուլբուդաղյանը:

«Կարելի է ասել, որ հայկական աուդիտորական-խորհրդատվական շուկան բավականին զարգացած է. այստեղ ներկայացված են գրեթե բոլոր միջազգային ընկերություններն իրենց հաճախորդներով, սակայն, իհարկե, դեռ շատ բան կա անելու: Այսօրվա դրությամբ մենք շուկայի առաջատարն ենք և արդեն երկար ժամանակ մրցակցում ենք այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք ենք KPMG-in, Ernst & Young-ը, Price Waterhouse Coopers-ը, Baker Tilly-n, BDO-ն...», - ասել է Գյուլբուդաղյանը «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում:

Ինչպես հիշեցրել է ընկերության տնօրենը, նշված ընկերությունները աշխարհահռչակ և ճանաչված ընկերություններ են, որոնք ունեն աշխատանքի իրենց մեթոդներն ու մոտեցումները, նրանց անձնակազմն անցնում է հատուկ ուսուցում, նրանք հատուկ ծրագրեր են կիրառում, որոնցով իրականացնում են իրենց աշխատանքը: Օրինակ՝ ԳԹԱ-ում, ինչպես տեղեկացրեց Գյուլբուդաղյանը, գործում են աուդիտի, գնահատման աշխատանքների, ընկերության ներքին վերահսկողության գնահատականի անցկացման հատուկ մեթոդներ: Ինչպես նշել է նա, այդ մեթոդները մշակվում և կիրառվում են գլոբալ մասշտաբով, և հիմնական կողմնորոշիչը ստանդարտացումն ու գլոբալ մոտեցումն է, ինչը ծառայությունների բարձր որակի երաշխիքն է:

ԳԹԱ-ի տնօրենի կարծիքով՝ հայկական աուդիտորական ընկերությունների հիմնական թերությունը համապատասխան մեթոդների և ծրագրերի բացակայությունն է: Ինչպես նշեց Գյուլբուդաղյանը, եթե այդ ընկերությունների աշխատակիցներն անցնում են ուսուցողական դասընթացներ, ապա դրանց ընթացքում շեշտը դրվում է հաշվապահական հաշվառման և հարկման մեթոդների վրա:

«Այդ ընկերություններում բացակայում են միջազգային չափորոշիչներին համապատասխանող աուդիտի մեթոդները, չկա հաճախորդների ընդունման և սպասարկման նկատմամբ լիարժեք գլոբալ մոտեցում, քանի որ նրանք միջազգային ցանցերի անդամներ չեն, և բնականաբար նրանց համար դժվար է մրցակցել ավելի բարձր մակարդակի ընկերությունների հետ», - նշեց նա:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև