ԴԵԿԱՄՊ թեմյով բոլոր նորությունները

ՎԶԵԲ-ի բիզնես խմբի տնօրենը կայցելի Հայաստան նոյեմբերի 24-25-ը

23.11.2009 14:58

ՎԶԵԲ-ի բիզնես խմբի տնօրենը կայցելի Հայաստան նոյեմբերի 24-25-ը

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հարավարևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի գծով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի բիզնես խմբի տնօրեն Օլիվյե Դեկամպը (Olivier Descamps) կայցելի Հայաստան նոյեմբերի 24-25-ը, երկուշաբթի հաղորդում է ՎԶԵԲ-ի մամուլի ծառայությունը:

«Երկու օր տևողությամբ այցի ժամանակ Դեկամպը կհանդիպի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի, ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի և Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ», - ասվում է երկուշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած տեղեկատվության մեջ:

ՎԶԵԲ-ի բիզնես խմբի տնօրենը կհանդիպի նաև միջազգային ֆինանսական հաստատությունների, դիվանագիտական և դոնորային համայնքի ներկայացուցիչների, ինչպես նաև ՎԶԵԲ-ի ներդրումներից օգտվող մի քանի ընկերությունների ու բանկերի հետ:
Տեղեկատվության համաձայն՝ երկօրյա այցի ընթացքում Դեկամպը կվերահաստատի ՎԶԵԲ-ի հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի տնտեսության և ֆինանսական ոլորտի զարգացմանը և խթանելու շարունակական բարեփոխումները:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on ՎԶԵԲ-ի բիզնես խմբի տնօրենը կայցելի Հայաստան նոյեմբերի 24-25-ը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024