ԴԵՆՈՄԻՆԻԱՑԻԱ թեմյով բոլոր նորությունները

Հայկական դրամին դենոմինացիա չի սպառնում. ԿԲ նախկին ղեկավար

04.06.2010 17:11

Հայկական դրամին դենոմինացիա չի սպառնում. ԿԲ նախկին ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայկական դրամին այս պահի դրությամբ դենոմինացիա չի սպառնում, կարծում է ՀՀ ԿԲ նախկին ղեկավար Բագրատ Ասատրյանը:

«Դենոմինացիան պարզապես տեխնիկական խնդիր չէ: Իշխանությունները պետք է դենոմինացիայի գնան, երբ տնտեսությունում որակյալ փոփոխությունների հնարավորություն կա, երբ երաշխավորված են աճի զգալի ցուցանիշներ: Հակառակ դեպքում թվաբանությունը կմնա թվաբանություն, և այն, որ թղթադրամի վրայից կհանվեն մի քանի զրոներ, ոչինչի չի տա տնտեսությանը», - ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ասատրյանը:

Նրա խոսքերով՝ այժմ Հայաստանի արժույթի շուկայում որևէ արտառոց բան տեղի չի ունենում, և  դրամի նկատմամբ դոլարի հարաբերակցությունը բնական է:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Արժույթային շուկա, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Հայկական դրամին դենոմինացիա չի սպառնում. ԿԲ նախկին ղեկավար

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024