դրամավարկային պայմաններ թեմյով բոլոր նորությունները

ՀՀ ԿԲ–ն մտադիր է ավելի ակտիվորեն մեղմել դրամավարկային պայմանները գնաճի կայունացման համար

31.05.2016 19:43

ՀՀ ԿԲ–ն մտադիր է ավելի ակտիվորեն մեղմել դրամավարկային պայմանները գնաճի կայունացման համար

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ–ն նպատակահարմար է համարում ավելի ակտիվորեն կազմակերպել դրամավարկային պայմանների մեղմման գործընթացը 2016 թ.–ի երկրորդ կեսին։ Այս մասին նշվում է «Գնաճի հաշվետվության» (Դրամավարկային քաղաքականության ծրագիր II եռամսյակ 2016թ. Դրամավարկային քաղաքականության 2016թ. I եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն) մեջ։

«2016 թ.–ի երկրորդ կեսին այդ քայլերի իրականացումը, տարեսկզբից իրականացվող դրամավարկային պայմանների մեղմման քաղաքականության ֆոնին, կհանգեցնի համախառն պահանջարկի ընդլայնմանն ու կանխատեսելի ապագայում` գնաճի կայունացմանը նպատակային ցուցանիշի շուրջ», – նշվում է հաշվետվության մեջ։

Չնայած ձևավորված ցածր գնաճային միջավայրին և գնաճային սպասումների որոշ չափով մեղմմանը, ԿԲ–ն գնաճային սպասումները գնահատել է դեռևս բարձր, ինչից ելնելով էլ` այդ ժամանակահատվածում աստիճանաբար նվազեցրել է վերաֆինանսավորումը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՀՀ ԿԲ–ն մտադիր է ավելի ակտիվորեն մեղմել դրամավարկային պայմանները գնաճի կայունացման համար

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024