եզրափակիչ հայտարարություն թեմյով բոլոր նորությունները

ԱՄՀ-ն հայտարարություն է տարածել Հայաստան կատարած այցի արդյունքներով

29.03.2018 13:42

ԱՄՀ-ն հայտարարություն է տարածել Հայաստան կատարած այցի արդյունքներով

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /ԱՌԿԱ/. Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) աշխատակազմի թիմը՝ պրն. Հոսեյն Սամիի ղեկավարությամբ, մարտի 14-28-իընթացքում այցելեց Երևան՝ Հայաստանի հետ ԱՄՀ հնարավոր նոր ծրագրի շուրջ նախնական քննարկումներ անցկացնելու նպատակով, հայտնում է ԱՄՀ մամուլի ծառայությունը:

Ինչպես նշվում է, այցի ավարտին պրն. Սամիին հրապարակեց հետևյալ հայտարարությունը. «Աշխատակազմի թիմը ողջունում է համապարփակ բարեփոխումների օրակարգ իրականացնելու կառավարության մտադրությունը, որին օժանդակում է 2017-22 թթ. զարգացման ծրագիրը: Օրակարգը համապատասխանաբար նպատակադրում է ավելի բարձր և ավելի ներառական աճի խթանումը: ԱՄՀ-ի օժանդակությամբ հնարավոր նոր ծրագիրը կօգնի կառավարությանը՝ իրագործելու միջին եկամտով դիվերսիֆիկացված տնտեսություն դառնալու Հայաստանի տեսլականը»:

«Մենք արդյունավետ քննարկումներ անցկացրեցինք 2018 թ. մնացած ժամանակահատվածում և միջնաժամկետ հեռանկարում քաղաքականությունների և գործողությունների վերաբերյալ: Լավ առաջընթաց է գրանցվել բարեփոխումների առաջնահերթությունները և քաղաքականությունները բնորոշելու ուղղությամբ՝ մակրոտնտեսական և հարկաբյուջետային կայունության պահպանման համար: Քննարկումները կշարունակվեն առաջիկա ամիսներին», - նշվում է հաղորդագրությունում:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on ԱՄՀ-ն հայտարարություն է տարածել Հայաստան կատարած այցի արդյունքներով

Բանալի բառեր: , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024