ԵՌՅԱԿ թեմյով բոլոր նորությունները

Վարկանիշային գործակալությունների «մեծ եռյակի» մասնաբաժինը շուկայում տարվա ընթացքում աճ է գրանցել

25.12.2014 11:16

Վարկանիշային գործակալությունների «մեծ եռյակի» մասնաբաժինը շուկայում տարվա ընթացքում աճ է գրանցել

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Արժեթղթերի և բորսաների ամերիկյան հանձնաժողովը (SEC) վերլուծել է ԱՄՆ–ում վարկանիշային ծառայությունների շուկայի վիճակը։ Ոլորտի կոնցենտրացիան նախկինի պես շատ բարձր է։ Զեկույցի տվյալների համաձայն` բոլոր վարկանիշների 96,6 տոկոսը (մեկ տարի առաջ գրանցված 96,5 տոկոսի համեմատ) հաշվարկվել է շուկայի երեք խոշորագույն դերակատարների կողմից` Standard & Poor’s, Moody’s Investors Service և Fitch Ratings։ SEC–ն ընդհանուր առմամբ վերլուծել է 10 գործակալությունների գործունեությունը։

Ըստ ԱՄՆ–ի օրենսդրության պահանջների` SEC–ն ամեն տարի Կոնգրեսին է ներկայացնում ԱՄՆ–ում վարկանիշային ինդուստրիայի վիճակի մանրամասն վերլուծությունը։ Տեսչական ստուգման շրջանակում առաջին անգամ վերլուծվել է նաև գործակալությունների կիբերանվտանգությունը, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

26 էջանոց զեկույցում նշվում է, որ կիբերպաշտպանության համակարգերում հայտնաբերվել են մի շարք խոցելի հատվածներ։ Հանձնաժողովը խորհուրդ է տվել վարկանիշային գործակալություններին բարձրացնել տեղեկատվական համակարգերի անվտանգության մակարդակը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Bonds.am @hy @hy, Արժույթային շուկա, Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Վարկանիշային գործակալությունների «մեծ եռյակի» մասնաբաժինը շուկայում տարվա ընթացքում աճ է գրանցել

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Հունաստանը նորից տրանշ կստանա «եռյակից»

19.03.2014 14:09

Հունաստանը նորից տրանշ կստանա «եռյակից»

Հունաստանի կառավարությունը համաձայնագիր է կնքել միջազգային վարկատուների «եռյակի» հետ (Եվրահանձնաժողով, Եվրոպական կենտրոնական բանկ (ԵԿԲ) և Արժույթի միջազգային հիմնադրամ (ԱՄՀ)), հաղորդում է vestifinance.ru-ն` հղում անելով Financial Times-ին։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Հունաստանը նորից տրանշ կստանա «եռյակից»

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
«Եռյակը» քննադատել է Հունաստանի եկամուտների կրճատման ծրագիրը

03.10.2012 17:42

«Եռյակը» քննադատել է Հունաստանի եկամուտների կրճատման ծրագիրը

Հունաստանում անհաջողությամբ են ավարտվել բանակցությունները միջազգային վարկատուների (ԵՄ, ԵԿԲ և ԱՄՀ) եռյակի հետ` 2013-2014 թվականներին 2 մլրդ եվրոյով ծախսերի կրճատման վերաբերյալ, հաղորդում է Ռոյթերսը։ «Եռյակի» փորձագետները վստահ չեն կառուցվածքային բարեփոխումների շրջանակներում որոշ քայլերի արդյունավետության հարցում»,– նշել է բանակցությունների ընթացքից տեղյակ անանուն աղբյուրը, հաղորդում է РБК–ն։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ anticrisis.am @hy @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on «Եռյակը» քննադատել է Հունաստանի եկամուտների կրճատման ծրագիրը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024