ԵՎՐԱԶԵՍ թեմյով բոլոր նորությունները

ԵվրԱզԷս–ի հակաճգնաժամային հիմնադրամը վերանվանվել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի

19.06.2015 15:49

ԵվրԱզԷս–ի հակաճգնաժամային հիմնադրամը վերանվանվել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /ԱՌԿԱ/. Եվրասիական տնտեսական հանրության հակաճգնաժամային հիմնադրամը 2015 թվականի հունիսի 15–ից վերանվանվել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ), ասվում է հիմնադրամի կայքում։ Բացի ֆինանսական և ներդրումային վարկավորման, դրա միջոցներն այժմ կարող են օգտագործվել նաև Հիմնադրամի անդամ պետություններին դրամաշնորհների տրամադրման համար։

Համապատասխան որոշումներն ընդունել է Հիմնադրամի խորհուրդը 2014 թվականի հուլիսի 2–ի նիստում, և պահանջվել են Հիմնադրամի անդամ պետություններից ներպետական ընթացակարգերի անցկացում Հիմնադրամի հիմնադիր փաստաթղթերում փոփոխությունների կատարման մասին արձանագրությունների ստորագրման համար։

Զարգացման եվրասիական բանկը, որպես Հիմնադրամի կառավարիչ, հայտնում է նշանակած ընթացակարգերի հաջող ավարտի և նշված փոփոխությունների ժամանակավոր կիրառման մասին Արձանագրությունների ստորագրման պահից մինչև դրանց վավերացում։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on ԵվրԱզԷս–ի հակաճգնաժամային հիմնադրամը վերանվանվել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024