Զինծառայողների աջակցության հիմնադրամ թեմյով բոլոր նորությունները

ԱԿԲԱ Բանկը կաջակցի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին (ՎԻԴԵՈ)

02.02.2021 21:20

ԱԿԲԱ Բանկը կաջակցի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի./ԱՌԿԱ/. ԱԿԲԱ Բանկը մինչև 2021 թվականի դեկտեմբերի 27-ը ներառյալ իր միջոցներից բանկի կողմից արդեն թողարկված և թողարկվող քարտերով իրականացվող յուրաքանչյուր վճարման 0.3%-ը կուղղի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Նախաձեռնության շրջանակում 2020թ.-ի վերջին բանկն արդեն 22 մլն դրամ է փոխանցել հիմնադրամին, հաղորդում է ԱԿԲԱ Բանկի մամուլի ծառայությունը:

Բանկը 2020 թվականին ևս 50 մլն դրամ է տրամադրել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին՝ որպես միանվագ աջակցություն: Նախորդ տարի բանկը միացավ նաև հիմնադրամի «Մեկը երկու դարձնենք» նախագծին՝ կրկնապատկելով յուրաքանչյուր աշխատակցի ամեն ամիս հիմնադրամին փոխանցվող 1000-ական դրամները։ Նախաձեռնությանը միացան ֆինանսական խմբի մյուս 2 կառույցները՝ ԱԳԲԱ Լիզնիգն ու Ամունդի-ԱԿԲԱ-ն: Վերջիններս նախորդ տարի հիմնադրամին նաև աջակցել են համապատասխանաբար 10-ը և 20 միլիոն դրամով։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ 122, Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ԱԿԲԱ Բանկը կաջակցի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին (ՎԻԴԵՈ)

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
27.04.2024