ԷՍՔՐՈՈՒ թեմյով բոլոր նորությունները

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն Էսքրոու հաշվով գործառնություններ է առաջարկում իր հաճախորդներին

25.04.2013 12:33

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն Էսքրոու հաշվով գործառնություններ է առաջարկում իր հաճախորդներին

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն իր հաճախորդներին է առաջարկում Էսքրոու հաշվով գործառնություններ, հայտնում են բանկի մամուլի ծառայությունից։

Էսքրոու հաշիվը հանդիսանում է յուրահատուկ գործիք հաճախորդների առևտրային գործարքների իրականացման ռիսկերը նվազագույնի հասցնելու համար: Այն դեպքում, եթե հաճախորդը գնում/վաճառում է անշարժ/շարժական գույք կամ ներկայացնում է որևէ ծառայություն, սակայն վստահություն չունի իր գործընկերոջ նկատմամբ (այսինքն բացակայում է վաճառող-գնորդ վստահությունը), ապա բանկի և գործարքի կողմերի միջև կնքվում է եռակողմ պայմանագիր, որտեղ Բանկը հանդես է գալիս տվյալ գործարքի պայմանների կատարման լիարժեք երաշխավոր:

Բանկից հայտնում են, որ Էսքրոու հաշիվը հանդիսանում է լավագույն միջոց կողմերի վստահության հաստատման համար, քանի որ վճարումը կիրականացվի միայն պայմանագրային պարտավորությունների կատարման դեպքում:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն Էսքրոու հաշվով գործառնություններ է առաջարկում իր հաճախորդներին

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024