թողարկված պարտատոմսեր թեմյով բոլոր նորությունները

Յունիբանկն ամբողջությամբ տեղաբաշխեց թողարկված պարտատոմսերը

16.06.2016 13:00

Յունիբանկն ամբողջությամբ տեղաբաշխեց թողարկված պարտատոմսերը

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի. /ԱՌԿԱ/. Յունիբանկը հաջողությամբ ավարտեց 8% տարեկան եկամտաբերությամբ դոլարային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման գործընթացը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Նախատեսված է, որ պարտատոմսերը կցուցակվեն Nasdaq OMX Armenia ֆոնդային բորսայում:

Յունիբանկի թողարկած պարտատոմսերի շրջանառության ժամկետը կազմում է 24 ամիս, արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է եռամսյակային պարբերականությամբ: Թողարկման ծավալը կազմեց 5 մլն ԱՄՆ դոլար: Պարտատոմսերի մարումը կիրականացվի 2018թ.-ի ապրիլի 8-ին:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Bonds.am @hy @hy, Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Յունիբանկն ամբողջությամբ տեղաբաշխեց թողարկված պարտատոմսերը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024