ԻՍԱՀԱԿՅԱՆ թեմյով բոլոր նորությունները

ՀՀ ԿԲ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ կենտրոնական բանկի նախագահի խորհրդական Իսահակ Իսահակյանին

12.08.2013 15:30

ՀՀ ԿԲ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ կենտրոնական բանկի նախագահի խորհրդական Իսահակ Իսահակյանին

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ կենտրոնական բանկի նախագահի խորհրդական Իսահակ Իսահակյանին՝  ծննդյան 80 ամյակի կապակցությամբ։

Ինչպես նշում են ԿԲ մամուլի ծառայությունից, Ջավադյանն  Իսահակյանին շնորհավորել է ՀՀ կենտրոնական բանկի ողջ անձնակազմի և իր անունից։

«Ձեր կենսագրությունը կես դարից ավելի միահյուսված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պատմությանը. այն սկսվել է նախկին ՍՍՀՄ Պետբանկից, անցել սովետական, անցումային շրջանների, անկախացման տարիների բոլոր դժվարությունները՝ մշակելով, բյուրեղացնելով ու այսօրվա Կենտրոնական բանկին հասցնելով մարդկային ու մասնագիտական արժեքներ, որոնք իմաստուն ու վաստակած կյանքի ու աշխատանքի ձեռքբերում են: Դրանք այլևս Կենտրոնական բանկինն են ու բոլոր նրանցը, ում երբևէ Ձեր խոսքով կամ գործով ոգևորել, ուղղորդել կամ սովորեցրել եք:  Դուք Ձեր մասնակցությունն եք ունեցել ֆինանսական համակարգի բոլոր բարեփոխումներում ու պատահական չէ, որ Ձեր ստորագրությունն են կրում Անկախ Հայաստանի Դրամատան կազմավորման փաստաթղթերը, առաջին թղթադրամները, որոշումները»,– ասվում է ուղերձում:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՀՀ ԿԲ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ կենտրոնական բանկի նախագահի խորհրդական Իսահակ Իսահակյանին

Բանալի բառեր: , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024