ԻՍՕ թեմյով բոլոր նորությունները

Արարատբանկին ISO/IEC 27001:2013 հավաստագիր է շնորհվել

20.10.2015 14:45

Արարատբանկին ISO/IEC 27001:2013 հավաստագիր է շնորհվել

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Արարատբանկին, hամաշխարհային հավաստագրման ծառայությունների առաջատար ընկերություններից մեկի` CERTIFICATION INTERNATIONAL (UK) LTD-ի կողմից, շնորհվել է Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի ISO/IEC 27001:2013 միջազգային ստանդարտին համապատասխանության հավաստագիր, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

ԻՍՕ հավաստագիրը փաստում է, որ բանկում միջազգային պահանջներին համապատասխան, ապահովված են շրջանառվող ամբողջ տեղեկատվության գաղտնիությունը, հասանելիությունը և ամբողջականությունը: Միաժամանակ այն այն հավաստում է, որ Արարատբանկը հետամուտ է բանկին և բանկի հաճախորդներին վերաբերող տեղեկատվության անվտանգությանը, ինչպես նաև գործունեության անընդհատության ապահովմանը։

Այս ստանդարտը մշակվել է Ստանդարտացման Միջազգային Կազմակերպության (ISO) և Միջազգային էլեկտրատեխնիկական հանձնաժողովի կողմից (IEC): Ներառելով համաշխարհային լավագույն փորձը տեղեկատվության անվտանգության ոլորտում` ստանդարտը կարգավորում է տեղեկատվության ստեղծման, փոփոխման, պահպանման և ոչնչացման ողջ կենսացիկլը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Արարատբանկին ISO/IEC 27001:2013 հավաստագիր է շնորհվել

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024