իրադարձություններ թեմյով բոլոր նորությունները

2018 թ.–ին ՀՀ ֆինանսական հատվածում գրանցված կարևոր իրադարձությունների տասնյակն` ըստ «ԱՌԿԱ» գործակալության

20.12.2018 15:03

2018 թ.–ին ՀՀ ֆինանսական հատվածում գրանցված կարևոր իրադարձությունների տասնյակն` ըստ «ԱՌԿԱ» գործակալության

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Անցնող տարին Հայաստանի համար ավելի շատ ասոցացվում է քաղաքական իրադարձությունների հետ։ Երկրում տեղի ունեցավ իշխանափոխություն, ամբողջությամբ փոխվեց կառավարության կազմը, այդ թվում` տնտեսական հատվածի նախարարները։ Այդուհանդերձ, ֆինանսական հատվածում արձանագրվեցին փաստեր, որոնք, «ԱՌԿԱ» գործակալության տարբերակով, ներառվել են 2018 թ.–ի կարևոր իրադարձությունների տասնյակում։

  1. Նոր թղթադրամներ

ՀՀ ԿԲ–ն նոյեմբերի 25–ին հայկական դրամի 25–ամյակի կապակցությամբ շրջանառության մեջ դրեց երրորդ սերնդի նոր հիբրիդային թղթադրամները` 10 հազար, 20 հազար և 50 հազար դրամ անվանական արժեքով։ 1000, 2000 և 5000 դրամ անվանական արժեքով թղթադրամները շրջանառության մեջ կդրվեն դեկտեմբերի 25–ից։ Նոր տիպի թղթադրամներն ունեն երկու առավելություն. նրանց պաշտպանության աստիճանը շատ ավելի բարձր է, քան թղթայինների դեպքում է, բացի այդ հիբրիդային թղթադրամներն ավելի երկար են ծառայում։ Թղթադրամների վրա փոխվել են նաև պատկերները։ Այսպես, 1000 դրամ թղթադրամի վրա կհայտնվի Պարույր Սևակի դիմանկարը, 2000 դրամանոցի վրա` Տիգրան Պետրոսյանի, 5000 դրամանոցի վրա` Վիլյամ Սարոյանի, 10000 դրամանոցի վրա` Կոմիտասի, 20 հազար դրամանոցի վրա` Հովհաննես Այվազովսկու, 50 հազար դրամանոցի վրա` Սուրբ Գրիգոր Լուսավորչի դիմանկարը։ Երրորդ սերնդի հայկական թղթադրամները թողարկում է Giesecke & Devrient գերմանական ընկերությունը։

    Դիտումներ: 0

    Բաժիններ՝ Новости, Արժույթային շուկա, Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on 2018 թ.–ին ՀՀ ֆինանսական հատվածում գրանցված կարևոր իրադարձությունների տասնյակն` ըստ «ԱՌԿԱ» գործակալության

    Բանալի բառեր: , , ,

    Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024