լրացուցիչ թողարկում թեմյով բոլոր նորությունները

Արարատբանկը կիրականացնի 8,5 մլրդ դրամի ծավալով բաժնետոմսերի լրացուցիչ թողարկում`կապիտալի համալրման համար

17.06.2016 17:18

Արարատբանկը կիրականացնի 8,5 մլրդ դրամի ծավալով բաժնետոմսերի լրացուցիչ թողարկում`կապիտալի համալրման համար

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /ԱՌԿԱ/. «Արարատբանկ» ԲԲԸ-ն կիրականացնի բաժնետոմսերի լրացուցիչ փակ թողարկում, ուրբաթ բանկի բաժնետերերի տարեկան ժողովի ժամանակ ասաց Արարատբանկի վարչության փոխնախագահ Դավիթ Հարությունյանը:

Նրա խոսքով, լրացուցիչ թողարկումից ստացված միջոցները կուղղվեն բանկի կապիտալի համալրմանը` ԿԲ-ի պահանջներին համապատասխան:

2014 թ.–ի դեկտեմբերի վերջին ՀՀ ԿԲ–ն, բանկերի արդյունավետության և կայունության ավելացման նպատակով, որոշեց 2017 թ.–ի հունվարի 1–ից 5 մլրդ դրամից 30 մլրդ դրամ դարձնել առևտրային բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Արարատբանկը կիրականացնի 8,5 մլրդ դրամի ծավալով բաժնետոմսերի լրացուցիչ թողարկում`կապիտալի համալրման համար

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
27.04.2024