ԽԱՍԻՍ թեմյով բոլոր նորությունները

Լև Խասիսը կզբաղեցնի Սբերբանկի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը

01.08.2013 14:27

Լև Խասիսը կզբաղեցնի Սբերբանկի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ռուսական խոշորագույն բանկի` Սբերբանկի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը կզբաղեցնի X5 Retail Group–ի նախկին ղեկավար Լև Խասիսը, ով 2011թ.–ի աշնանն աշխատանքի է անցել Walmart–ում, հինգշաբթի տեղեկացնում է «Կոմերսանտ» թերթը` հղում անելով մի քանի աղբյուրների։

Վերջին շրջանում սա արդեն երկրորդ նշանակումն է Սբերբանկի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում։ Հունիսի սկզբին այս պաշտոնը զբաղեցրել էր Մոսկովյան բանկի նախագահ Մաքսիմ Պոլետաևը։

«Լև Խասիսը կղեկավարի վարչական և գործառնական հարցերը, իսկ Մաքսիմ Պոլետաևը կկենտրոնանա կոնկրետ բիզնես–գործընթացների ղեկավարման ուղղությամբ»,– ասվում է թերթում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Լև Խասիսը կզբաղեցնի Սբերբանկի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024