ԽՈՇՈՐԱՑՈՒՄ թեմյով բոլոր նորությունները

Հայկական բանկերի խոշորացումը մեծ կորուստների կհանգեցնի. թերթ

27.01.2015 13:02

Հայկական բանկերի խոշորացումը մեծ կորուստների կհանգեցնի. թերթ

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայկական բանկերի խոշորացումն ընդհանուր կապիտալի նվազագույն մեծության նորմատիվի բարձրացման պատճառով կարող է հանգեցնել մեծ կորուստների, կարծում է ՀԱԿ–ի վարչության անդամ, տնտեսական գիտությունների դոկտոր Զոյա Թադևոսյանը, գրում է «Չորրորդ իշխանություն» թերթը։

Հայաստանի Կենտրոնական բանկը որոշում է ընդունել 2017 թվականի հունվարի 1–ից առևտրային բանկերի ընդհանուր կապիտալի չափը բարձրացնել մինչև 30 մլրդ դրամ ներկայիս 5 մլրդ դրամի փոխարեն, ինչը, ԿԲ գնահատմամբ, կհանգեցնի բանկերի խոշորացման և ծավալի դրական արդյունք կապահովի, ինչն էլ իր հերթին կնպաստի բանկերի ավելի հասանելի և որակյալ ծառայությունների մատուցմանը և առողջ մրցունակ միջավայրի ձևավորմանը։

«ԿԲ որոշման բացասական ազդեցությունն արդեն երևում է... Որոշ բանկեր տվյալ պահին վարկեր չեն տրամադրում կամ տրամադրում են միայն արտարժույթով, բանկերի մի մասը բարձրացրել է տոկոսադրույքը և սպասարկման կոմիսիան, մասնավորապես, Հայբիզնեսբանկը բարձրացրել է սպասարկման վճարը 1500 դրամից մինչև 5000 դրամ, Պրոմեթեյ Բանկը վարկի գրավով տոկոսադրույքը բարձրացրել է 20%–ից մինչև 24%, իսկ Ինեկոբանկն առհասարակ դադարեցրել է վարկավորումը»,– գրում է պարբերականը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Հայկական բանկերի խոշորացումը մեծ կորուստների կհանգեցնի. թերթ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Հայաստանի բանկերի նախատեսված խոշորացումն ուղղված է միջազգային շուկայում բանկային համակարգի կարգավիճակի բարձրացմանը

15.01.2015 15:38

Հայաստանի բանկերի նախատեսված խոշորացումն ուղղված է միջազգային շուկայում բանկային համակարգի կարգավիճակի բարձրացմանը

Հայկական բանկերի նախատեսված խոշորացումն ու համախմբումն ուղղված է միջազգային շուկայում Հայաստանի բանկային համակարգի կարգավիճակի բարձրացմանը, հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց փորձագետ, տնտեսական գիտությունների դոկտոր Վարդան Բոստանջյանը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Հայաստանի բանկերի նախատեսված խոշորացումն ուղղված է միջազգային շուկայում բանկային համակարգի կարգավիճակի բարձրացմանը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ