կանանց բիզնես թեմյով բոլոր նորությունները

ՎԶԵԲ–ը և ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿը կանանց ձեռներեցության և ՓՄՁ աջակցությանն ուղղված վարկային պայմանագիր են ստորագրել

15.12.2016 20:54

ՎԶԵԲ–ը և ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿը կանանց ձեռներեցության և ՓՄՁ աջակցությանն ուղղված վարկային պայմանագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) տեղական արժույթի ֆինանսավորման ծրագրի միջոցով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿին (ԱԿԲԱ) տրամադրում է տեղական արժույթով վարկ՝ 8 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գումար ՀՀ դրամով, հայտնում է ՎԶԵԲ–ի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության, այդ միջոցները կաջակցեն Հայաստանի մասնավոր հատվածի զարգացմանը, հատուկ ուշադրություն դարձնելով միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ-ներ), ինչպես նաև կանանց կողմից ղեկավարվող բիզնեսներին:

5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումարը հետագա վարկերի տեսքով կտրամադրվի կենսունակ և զարգացող ՄՓՄՁ-ներին, որոնց համար ֆինանսավորման հասանելիությունը, հատկապես տեղական արժույթով, մնում է սահմանափակ:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՎԶԵԲ–ը և ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿը կանանց ձեռներեցության և ՓՄՁ աջակցությանն ուղղված վարկային պայմանագիր են ստորագրել

Բանալի բառեր: , , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024