ԿԱՊԻՏԱԼԻԶԱՑԻԱ թեմյով բոլոր նորությունները

Apple-ը $130 մլրդ կապիտալիզացիա է կորցրել iPhone 5-ի պատճառով

09.11.2012 17:25

Apple-ը $130 մլրդ կապիտալիզացիա է կորցրել iPhone 5-ի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Չորեքշաբթի՝ նոյեմբերի 7-ին, NASDAQ բորսայում կայացած առևտրային նստաշրջանի ընթացքում Apple-ի բաժնետոմսերի արժեքը հինգ ամսվա ընթացքում նվազագույն նիշի է հասել՝ մեկ բաժնետոմսի դիմաց 555,75 դոլար, գրում է cnews.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:

Առևտրային նստաշրջանի ավարտին փոխարժեքը բարձրացել է՝ մեկ բաժնետոմսի դիմաց հասնելով 558-ի, ամեն դեպքում դա 3,8 տոկոսով կամ 22,2 դոլարով ցածր է երեքշաբթի օրվա նստաշրջանի փակման գների համեմատ:

2012թ.-ի սեպտեմբերի 21-ին ռեկորդային արժեքի (բաժնետոմսերի փոխարժեքը հասել էր $705,07-ի) հասնելու պահից մինչև անցած չորեքշաբթի Apple-ի կապիտալիզացիան կրճատվել է 20 տոկոսով կամ 130 մլրդ դոլարով, նշում է գործակալությունը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Նորություններ, Տնտեսական | Comments Off on Apple-ը $130 մլրդ կապիտալիզացիա է կորցրել iPhone 5-ի պատճառով

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024