ԿԱՍԿԱԴ ԻՆՇՈՒՐԱՆՍ թեմյով բոլոր նորությունները

«ԻՆԳՈ Արմենիան» մտադիր է 2012թ. երկրում ապահովագրավճարների առավելագույն ցուցանիշ ապահովել՝ 9,2 մլրդ. դրամ

04.07.2012 14:53

«ԻՆԳՈ Արմենիան» մտադիր է 2012թ. երկրում ապահովագրավճարների առավելագույն ցուցանիշ ապահովել՝ 9,2 մլրդ. դրամ
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի. /ԱՌԿԱ/. «ԻՆԳՈ Արմենիա» ապահովագրական ընկերությունը «Կասկադ Ինշուրանս»-ի հետ միավորման արդյունքում մտադիր է 2012թ. երկրում ապահովագրավճարների առավելագույն ցուցանիշ ապահովել՝ 9,2 մլրդ. դրամ, հայտնեց «ԻՆԳՈ Արմենիա» ընկերության գործադիր տնօրենի տեղակալ, «Կասկադ Ինշուրանս»-ի նախկին գործադիր տնօրեն Գառնիկ Տոնոյանը:
Հայաստանի Կենտրոնական բանկի որոշմամբ՝ գրանցվել է «Կասկադ ինշուրանս» ընկերության ապահովագրական պորտֆելը «ԻՆԳՈ Արմենիա» ապահովագրական ընկերությանը հանձնելու մասին  գործարքը: Ակտիվների միավորման արդյունքում հայկական ապահովագրական շուկայում ստեղծվել է աննախադեպ խոշոր ընկերություն՝ ավելի քան 8,7 մլրդ. դրամ ապահովագրական պորտֆելով: Բաժնետոմսերի հիմնական փաթեթը պատկանում է ինստիտուցիոնալ ներդրողին՝ ռուսական «Ինգոսստրախ» ընկերությանը:
«Միավորման դրական արդյունքներից մեկն այն եղավ, որ արդյունքում բավականին դիվերսիֆիկացված պորտֆել ձևավորվեց, որտեղ, ըստ էության, չկան գերակշռող ուղղություններ, ինչպես նաև կորպորատիվ հաճախորդների ամենախոշոր բազան»,- ասաց Տոնոյանը մամուլի ասուլիսում:
Նրա խոսքերով՝ միավորման արդյունքում ընկերությունը ավելի քան երկու հազար հաճախորդ է ստանում, Հայաստանում ավելի քան 65 գրասենյակ, գործակալային ցանց՝ ավելի քան 2 հազար գործակալով, իսկ ընկերության աշխատակիցների ընդհանուր թիվը կկազմի ավելի քան 320 մարդ:
«ԻՆԳՈ Արմենիայի» գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանն իր հերթին նշեց, որ «Կասկադ ինշուրանսը» մեծ փորձ ունի շուկայում, բարի համբավ և ծառայությունների մատուցման բարձր մակարդակ, և «ԻՆԳՈ Արմենիայի» բաժնետերերը միավորման որոշում ընդունեցին՝ ելնելով այս գործոններից:
«Մենք խոսում ենք ոչ թե կլանման գործընթացի, այլ միաձուլման մասին: Վերջին տարվա ընթացքում մշակվել են «ԻՆԳՈ Արմենիայի» թարմացված չափորոշիչները, որոնք ներառել են երկու ընկերությունների լավագույնը»,-նշեց նա:
Դիտումներ: 0

Բաժիններ՝ Ապահովագրական շուկա, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on «ԻՆԳՈ Արմենիան» մտադիր է 2012թ. երկրում ապահովագրավճարների առավելագույն ցուցանիշ ապահովել՝ 9,2 մլրդ. դրամ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
«ԻՆԳՈ Արմենիա» և «ԿԱՍԿԱԴ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունները հայտարարել են միավորման մասին

24.02.2012 14:18

«ԻՆԳՈ Արմենիա» և «ԿԱՍԿԱԴ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունները հայտարարել են միավորման մասին

«ԻՆԳՈ Արմենիա» և «ԿԱՍԿԱԴ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունները սկսել են միավորման գործընթացը, տեղեկացրել է «ԻՆԳՈ Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Ապահովագրական շուկա, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on «ԻՆԳՈ Արմենիա» և «ԿԱՍԿԱԴ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունները հայտարարել են միավորման մասին

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
HSBC Բանկ Հայաստանը և «Կասկադ Ինշուրանս» ընկերությունն ապահովագրական պոլիսների համատեղ վաճառք կսկսեն

02.12.2010 15:08

HSBC Բանկ Հայաստանը և «Կասկադ Ինշուրանս» ընկերությունն ապահովագրական պոլիսների համատեղ վաճառք կսկսեն

HSBC Բանկ Հայաստանը և «Կասկադ Ինշուրանս» ընկերությունն ապահովագրական պոլիսների համատեղ վաճառք կսկսեն

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Ապահովագրական շուկա, Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on HSBC Բանկ Հայաստանը և «Կասկադ Ինշուրանս» ընկերությունն ապահովագրական պոլիսների համատեղ վաճառք կսկսեն

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Հայաստանի ապահովագրական շուկան 2009 թ. կրճատվել է 3%

04.02.2010 18:04

Հայաստանի ապահովագրական շուկան 2009 թ. կրճատվել է 3%

Հայաստանի ապահովագրական շուկան 2009թ. կրճատվել է ընդամենը 3 տոկոսով:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Ապահովագրական շուկա, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Հայաստանի ապահովագրական շուկան 2009 թ. կրճատվել է 3%

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024