Կարամանուկյան թեմյով բոլոր նորությունները

«Անելիք Բանկ» ՓԲԸ վարչության նախագահ է նշանակվել Ներսես Կարամանուկյանը

17.09.2013 17:31

«Անելիք Բանկ» ՓԲԸ վարչության նախագահ է նշանակվել Ներսես Կարամանուկյանը

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Երեքշաբթի «Անելիք Բանկ» ՓԲԸ Բաժնետերերի ժողովի և Խորհրդի նիստի ժամանակ բանկի վարչության նախագահ է նշանակվել Ներսես Կարամանուկյանը` դադարեցնելով իր անդամակցությունը բանկի Խորհրդին:

«Անելիք բանկի 100 տոկոս բաժնետոմսերը պատկանում են լիբանանյան Կրեդիտ բանկին, որը լիբանանյան բանկային շուկայում դինամիկ զարգացող բանկերից է և վերջին տարիներին երկու անգամ անընդմեջ արժանանացել է «Լավագույն ֆինանսական աճ» և «Ամենաարագ աճ» մրցանակներին. ձեռքբերումներ, որոնք արդյունք են բանկի որդեգրած ճիշտ ռազմավարության, դրա իրագործմանն ուղղված քրտնաջան, թիմային աշխատանքի և, իհարկե, բանկի նկատմամբ հաճախորդների շարունակ ավելացող վստահության: Աշխատելով Անելիք բանկի խորհրդի կազմում և լավատեղյակ լինելով Բանկի աշխատանքի սկզբունքներին` կարծում եմ համատեղ ուժերով մեզ կհաջողվի Կրեդիտ բանկի աշխատանքային ձեռքբերումները գրանցել նաև Անելիք բանկում»,- ասել է Կարամանուկյանը։

Ներսես Կարամանուկյանը երկար տարիներ աշխատել է Մայր Աթոռ սրբ. Էջմիածնի Ֆինանսատնտեսական գործերի կառավարիչ, այնուհետև` Միջազգային Ֆինանսական Կորպորացիայի հայաստանյան գրասենյակի ղեկավար։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on «Անելիք Բանկ» ՓԲԸ վարչության նախագահ է նշանակվել Ներսես Կարամանուկյանը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
«Արդշինինվեստբանկի» վարչության նախագահը հրաժարական է տվել

15.02.2011 18:19

«Արդշինինվեստբանկի» վարչության նախագահը հրաժարական է տվել

«Արդշինինվեստբանկի» վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on «Արդշինինվեստբանկի» վարչության նախագահը հրաժարական է տվել

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024